Ո՞ր ծխախոտներն են առավել վտանգավոր
Ցանկացած ծխախոտ ծխելը վտանգավոր է, քանի որ հանգեցնում է մի շարք մահացու հիվանդությունների զարգացման՝ սրտի հիվանդություններից մինչեւ քաղցկեղ: Սակայն առանց ֆիլտրի ծխախոտ ծխելը ավելի հաճախ է սպանում, քան ֆիլտրով ծխախոտ ծխելը: Նման եզրակացության են եկել Չարլստոնում Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի գիտնականները:
Նրանք ընդգծում են, որ ֆիլտրի առկայությունը ծխելն անվտանգ չի դարձնում եւ թոքերի քաղցկեղ է առաջացնում ցանկացած ծխախոտ, ալ ոչ թե միայն նրանք, որոնք առանց ֆիլտրի են:
Մասնագետները վերլուծել են 55-74 տարեկան 14 հազար մարդու տվյալ: Նրանք հաշվի են առել ամեն օր ծխած ծխախոտի քանակը ինչպես նաեւ հաշվարկել են այնպիսի ցուցանիշ, ինչպիսին տուփ-տարիների քանակն է (pack years):30 տուփ-տարիները ցույց են տալիս, որ մարդը 30 տարվա ընթացքում օրական ծխել է մեկ տուփ կամ 2 տուփ 15 տարվա ընթացքում: Ծխելու ցուցանիշի միջին նշանակությունը հասել է 56 տուփ-տարու, ընդ որում ամեն մասնակիցը առնվազն 30 տուփ-տարի է ունեցել:
Հետազոտողների խոսքով՝ նրանց մոտ, ովքեր առանց ֆիլտրի ծխախոտ են ծխում, թոքերի քաղցկեղի վտանգը 40 տոկոսով ավելանում է: Իսկ մահվան վտանգը նրանց մոտ 30 տոկոսով բարձրանում է:
Սակայն գիտնականների խոսքով՝ ծխախոտի մյուս տեսակները՝ թեթեւ, գերթեթեւ եւ մենթոլային նույնքան վտանգավոր են, ինչպես եւ ֆիլտրով սովորական ծխախոտները: Ընդ որում թեթեւ եւ գերթեթեւ ծխախոտներ օգտագործող մարդիկ ավելի հազվադեպ են թողնում ծխելը, քանի որ լավ չեն գիտակցում ծխելու վտանգները:
Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչու առանց ֆիլտրի ծխախոտները ամենավտանգավորն են, սակայն կասկածում են, որ դա կարող է կապված լինել տոքսիկ խեժերի բարձր կոնցենտրացիայի հետ: Թոքերի քաղցկեղի դեպքերի ավելի քան 90 տոկոսը կապված է ծխելու հետ:




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա Կոստանյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...
Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հար...