Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»
Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներ

«Կոնֆլիկտային եմ, տաքարյուն, անհանդուրժող, սիրահարվելիս էլ չեմ կոտրվում»․ Բեն Ավետիսյանը` աղջիկների արտաքնի մասին իր ճաշակի և անձնական կյանքը փակ պահելու պատճառի մասին. ՖՈՏՈ

Բեն Ավետիսյանի աշխատանքային գրաֆիկն այս ընթացքում հագեցած է։ Դերասանը մի շարք նորություններ ունի, այդ թվում՝ նախագիծ արտրերկրում, սակայն դրանց մասին առայժմ կարող է միայն ակնարկել։ Tert.am Life-ի հետ զրույցում Բենն անդրադարձել է ոչ միայն գործնական, այլև անձնական կյանքին, իր ճաշակին, երբ խոսքն աղջիկների արտաքնի մասին է։

Բացի «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը, Բենն այս ընթացքում նկարահանվում է նոր նախագծում, որի փակագծերը բացել դեռ չի կարող։ Հեռուստասերիալներում հանդես գալուց բացի դերասանն սկսել է իրեն փորձել այլ ձևաչափում. «Աշխատանքային շատ հագեցած գրաֆիկ ունեմ, գրեթե, ոչ մի կողմնակի բանի համար ժամանակ չի մնում. բայց վերջերս փորձում եմ հանդես գալ նաև որպես հաղորդավար, առայժմ միայն կորպորատիվների ձևաչափում։ Ունեմ աշխատանքային շատ կարևոր նորություն, ամռանը կմեկնեմ Միացյալ Նահանգներ՝ առաջարկ ունեմ։ Խոսքս ոչ հայկական կինոարտադրության մասին է»։

 

Շարունակելով ստեղծագործական կյանքի թեման` դերասանն իր մարմնավորած բոլոր կերպարներից առանձնացրեց վերջինը՝ «Էլենի օրագրից» Միկային։ Ըստ Բենի, այն իր հեռուստասերիալային դերերից ամենաստացվածն է և հնարավորություն է տվել իրեն բացահայտել այլ տեսանկյունից։

«Երբ նոր էի սկսել նկարահանվել, չէի կարող պատկերացնել, որ այսքան շատ կսիրեմ դերը և այսքան դրական արձագանքներ կստանամ։ Մինչև այս մարմնավորում էի բարի, հանգիստ, խելոք տղաների, բայց այս անգամ շատ տարբերվող ստացվեց»,- ասաց Բենն ու հավելեց, որ Միկան չի հավատում ոչ ոքի, անգամ, ինքն իրեն, ինչի պատճառով էլ կերպարն ավելի կոշտ է շփվում մարդկանց հետ։ Բենը նկատեց, որ դա Միկայի ինքնապաշտպանական արձագանքն է։

 

Կերպարի ստացված լինելն ու դրական արձագանքներ ունենալը Բենը կապում է այն հանգամանքի հետ, որ հերոսն իրեն շատ է նման, երբեմն, ինքն իրեն է խաղում, որտեղից էլ գալիս են իմպրովիզները, որոնք շատ են լինում։

«Ես կոնֆլիկտային եմ, տաքարյուն, անհանդուրժող, սիրահարվելիս էլ չեմ կոտրվում, երբ կոտրվելու տեղ կա։ Ես, իհարկե, կարողանում եմ ասել «սիրում եմ», «սիրահարվել» եմ, բայց լինում են դեպքեր, երբ չես կարողանում պետք եղածի չափ անկեղծ լինել մարդկանց հետ։ Ինձ մոտ էլ եղել է ժամանակ, երբ միայն այդպիսին եմ եղել»,- իրեն բնութագրեց Բենն ու մի քիչ մտածելուց հետո ծիծաղելով հավելեց՝ անկախ ամեն ինչից, պահ գալիս է, երբ «թուլանում» ես։

Առայժմ թուլանալու կամ կոտրվելու առիթ չկա, Բենն ընկերուհի ունենալու մասին խոսեց մեկ անցյալով, մեկ էլ ապագայով։ Ասում է` կողակից ունենալու դեպքում էլ հարցազրույցներում ներկայով չի խոսի նրա մասին, քանի դեռ հստակ չգիտի, որ ամեն ինչ լուրջ է։

Դերասանը վստահեցնում է` անձնական կյանքը փակ պահելը երկրպագուհիներ կորցնելու անհանգստությամբ չի պայմանավորված։ «Երբ կլինի լուրջ ու վստահ քայլ, կբարձրաձայնեմ այդ մասին։ Ես շփվել եմ աղջկա հետ, բայց չեմ բարձրաձայնել այդ մասին, որովհետև կարող է, օրինակ, բաժանվեք, և մարդիկ առանձին քննարկեն բաժանվելը։ Կարծում եմ` դա ճիշտ չէ։ Քեզ քննարկում են շատերը, ուշադրության կենտրոնում ես, ինչը հավելյալ պարտավորվածություն է առաջ բերում՝ ամեն հարցում լինել զգոն, հասուն, պատասխանատու»,- ասաց դերասանը, ապա ավելացրեց՝ դա է պատճառը, որ շատ դեպքերում հայտնիները չեն խոսում այն բաների մասին, որոնք հաստակ չեն իրենց կյանքում։ Բենի խոսքով` հարցը ոչ թե հարաբերությունների լուրջ կամ անլուրջ լինելն է, այլ երկկողմանի հստակ որոշումը։

Քանի դեռ Բենը որևէ մեկի մասին չի բարձրաձայնել, հետաքրքրվեցինք, թե ինչ նախընտրություններ ունի աղջիկների արտաքնի հետ կապված։

«Աղջիկների հետ կապված կարծրատիպեր չունեմ, կարծում եմ` յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է իր տեսակով»,- դերասանի փիլիսոփայական արձագանքից հետո հարցը հստակեցրինք՝ «Էլենի օրագրում» իր կերպարը սիրահարվել է թմբլիկ աղջկա՝ իրական կյանքում արտաքին ի՞նչ չամանիշներ ունի։ «Սիրում եմ նիհար, ավելի նրբիկ, փոքր-մոքր, սպիտակամաշկ աղջիկների։ Չեմ սիրի աղջկա, որն ինձանից բոյով է կամ կոպիտ՝ իրեն սիրել չի լինի, ավելի շատ ինքն ինձ կսիրի»,- ժպտալով ասաց նա։

 

Թե արտաքին չափանիշների մասին անկեղծ զրույցը որքանո՞վ կազդի Բենի երկրպագուհիների տրամադրության վրա, դժվար է կռահել, ամեն դեպքում, դերասանը նշեց, որ ջերմ խոսքեր գրող մարդիկ իրեն շատ են ոգևորում։

«Երկրպագուհիները չեն անհանգստացնում, սոցցանցերով նամակներ են գրում շատ հաճախ, լավ բաներ ասում։ Չնայած միշտ ու բոլորին չէ, որ ստացվում է արձագանքել, իսկապես, հաճելի է կարդալ նման դրական խոսքեր։ Այդ ամենից անկեղծ հաճույք եմ ստանում, դա ինձ օգնում է աշխատել, ինձ համար նոր նշաձող սահմանել ու գնալ առաջ»,- ոգևորված նշեց դերասանն ու ավելացրեց՝ «Էլենի օրագրում» նկարահանվելուց հետո ինստագրամյան հետևորդները կրկնապատկվել են` չնայած ինքն այնքան էլ ակտիվ չէ այդ հարթակում։