Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա…
Ձեր երեխան հիստերիայի տեսարաններ է սարքում, և դուք ամենայն հավանականությամբ արդեն հոգնել եք այդ ամենից, ապա հետևեք մեր պատմության հերոսուհու օրինակին:
Երբ աղջնակը սկսեց հաճախել մանկապարտեզ, նրա համար դժվար էր հարմարվել նոր միջավայրին, և նա սկսեց տանը հիստերիայի տեսարաններ սարքել ամեն մանրուքից:
Մայրը որոշեց դիմել հոգեբանի, ով էլ նրան տվեց շատ կարևոր մի խորհուրդ: Երեխան պետք է հասկանա, որ դուք հարգում եք նրա զգացմունքները. դրա համար հերթական նոպայի ժամանակ ուղիղ նայեք նրա աչքերի մեջ և հարցրեք. <<Դա մեծ, միջին թե՞ փոքր խնդիր է>>:
Երեխան կսկսի մտածել, թե ինչ է իր հետ կատարվում և, զարմանալի է, բայց արագ կհանգստանա: Հաճախ երեխաներն իրենք են նման իրավիճակում լուծում առաջարկում:
Փոքր խնդիրները լուծվում են հեշտ և արագ: Միջին խնդիրները այդքան արագ չեն լուծվում, երեխան սկսում է հասկանալ, որ կան բաներ, որ ժամանակ են պահանջում:
Խնդիրը մե՞ծ է: Ավելի շատ ժամանակ տրամադրեք լուծմանը և շատ լուրջ վերաբերվեք խնդիրն, անգամ եթե այն ձեզ համար չնչին է:
Հետո շնորհավորեք երեխային, որ նա կարողացավ լուծում գտնել խնդրի համար:
Սա կարելի է անել նաև մինչև նոպայի սկսվելը, երբ հասկանում եք, որ ուր որ է երեխան հիստերիայի մեջ կընկնի: Երեխային խնդրեք լուծում առաջարկել, իսկ հարցը լուծվելուց հետո ասեք նրան. «Ես ուրախ եմ, որ դու ինքդ կարողացար լուծել խնդիրը»:
Փորձեք և հայտնեք մեզ արդյունքի մասին…




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագ...
Եկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյան...
SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրու...
Արման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն...
Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապ...
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
Փաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ Հայաստան
Հերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով
Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիս...