Նա կարծում էր՝ իր տան պատի մեջ մի քանի մեղու բույն են դրել․ միայն տեսեք՝ իրականում ինչ էր թաքնված պատերի ետևում (Photo)
Ասում են՝ աշխարհում կատարված բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ եթե մի օր հանկարծ վերանան մոլորակի բոլոր մեղուները, ապա մարդկությունը ևս կվերանա, քանի որ աշխարհում ամեն բան շղթայաձև կապի մեջ է մյուսի հետ։ Մեղուներին վտանգից պաշտպանելու համար էլ ամերիկացի Դևիդ Գլովերին մի բնակիչ էր զանգել՝ խնդրելով այցելել իրեն։ Մեղվաբույծ Դևիդը շտապել էր այնտեղ, ուր տան բնակիչները բողոքել էին, թե շենքի պատի մեջ կարծես մեղուներ են բնակվում, քանի որ հաճախ են այնտեղից դուրս գալիս, իսկ երեխաները, տեսնելով նրանց, խուճապահար փախչում են։



«Առաջին բանը, որ ցանկանում էի իմանալ, այն էր՝ արդյոք պատի մեջ ապրող մեղուները ընտանի (մեղր տվող) մեղունե՞ր են։ Բարեբախտաբար, հենց այդպես էլ կար»,- պատմել է Դևիդը։ Նա իր հետ ջերմային տեսախցիկ էլ ուներ, որի միջոցով կարողացավ հասկանալ՝ պատի կոնկրետ որ մասում են թաքնվում։
Դևիդը շատ մեծ զգուշությամբ սկսեց հեռացնել տան պատին ամրացված քարի կտորները, իսկ մինչ այդ նա հատուկ նյութով պատել էր տարածքը, որպեսզի մեղուները հանկարծ չհարձակվեն։ Ամեն քարը հանելիս Դևիդն ապշանք էր ապրում․ ինչպե՞ս կարող էին այդքան փոքր էակներն այսքան կարճ ժամանակում այդքան փոքր տարածության մեջ այդքան շատ բնական մեղր պատրաստել։ Բայց փաստը մնում էր փաստ։
Որպեսզի ասվածն առավել պատկերավոր ընկալեք, առաջարկում ենք դիտել կադրեր, թե ինչ հսկայական մեղվի շրջանակ հայտնաբերվեց տան պատի մեջ։




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա Կոստանյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...
Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հար...