Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»
Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը

Ինչպեu է սnվետական hին ավտnբուսը դառնnւմ հյnւրանոց. hայաuտանյան հանգuտի նnրաձևությունը

Քարտեզագրող Գարիկն ու դիվանագետ Էսթերն ամուսնացան մոտ մեկ տարի առաջ. Երևանում թողեցին աշխատանքը, ընկերներին, ընտանիքն ու տեղափոխվեցին Տավուշ։ Գարիկը ծնունդով ներկայում Բերդի, նախկինում Շամշադինի տարածաշրջանի Նորաշեն գյուղից է։ Ասում է՝ «Քսանհինգ տարեկան եմ, տասներկու տարին ապրել եմ գյուղում, տասներեքը՝ քաղաքում, բայց երբ հասկացա, որ բալանսը խախտվել է, որոշեցի հայրենադարձվել»։

Գարիկի համար քաղաքից գյուղ վերադառնալն էլ է հայրենադարձություն. ուր էլ գյուղից արտագաղթես՝ մայրաքաղաք, թե արտագնա աշխատանքի մեկնես, պատճառը նույնն է՝ լավ օրից չէ, ավելի լավ կյանքի համար ես գնում, հետևաբար, գյուղ վերադարձողը հայրենադարձ է։ Գարիկին հայրենադարձության է մղել, ինչպես ինքն է ասում «անարդարության զգացումը», երբ զբոսաշրջության զարգացման համար Տավուշի մյուս տարածաշրջանները համապատասխան գրավիչ բրենդավորում են ստանում, իսկ Շամշադինը կոչում «հեռավոր ու սահմանամերձ», մինչդեռ այն պիտի բրենդավորել որպես «իրական Տավուշ»։

 Гарик и ЭстерАРХИВ ГАРИКА ПАЙТЯНАԳարիկն ու Էսթերը

Երիտասարդ զույգը Շամշադին է տեղափոխվել, որովհետև տարածաշրջանում մեծ պոտենցիալ է տեսնում աշխատելու, ստեղծելու, զարգացնելու համար։ Որպես առաջնահերթ հեռանկարային ուղղություն դիտարկում են զբոսաշրջությունը, որը շղթայական ռեակցիայով կնպաստի տարբեր բնագավառների զարգացմանը: Եթե զբոսաշրջիկը գալիս է, նա տարբեր պրոդուկտներից կօգտվի՝ կգիշերի հյուրատանը, գնումներ կանի, ռեստորան կգնա և այլն։

Խարկովում կրկին ծածանվեց Հայաստանի եռագույնը. գյուղ, որը զբոսաշրջային ներուժ ունի

Այդպես երկու տարի առաջ մտահղացվեց «Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնությունը, որի շրջանակներում Նորաշեն գյուղում հիմնվեց «Աշխարհի ծայրը» հյուրատունը։ Կարճ ժամանակ անց նախաձեռնությունը միավորեց նաև այլ գյուղերում գտնվող հյուրատներ։ Տարածաշրջանում ագրոտուրիզմը զարգացնելու մեծ հեռանկարներ կան, բայց դրա համար նաև մտածելակերպ է պետք փոխել։ Շամշադին երբևէ այցելած յուրաքանչյուրը կփաստի, թե ինչքան հյուրասեր, սրտաբաց, անշահախնդիր մարդիկ են այստեղ ապրում, գյուղ եկած անծանոթը միանգամից դառնում է սպասված հյուր։

Старый советский автобусАРХИВ ГАРИКА ПАЙТЯНАԱվտոբուս, որը դառնալու է հյուրատուն

«Երբ արշավներ էինք կազմակերպում և հարմար տներ ունեցող գյուղացիներին առաջարկում գումարով գիշերակաց տրամադրել մեր հյուրերին, վիրավորվում էին, նեղանում, ասում էին՝ մեր հյուրին առանց ինչ-որ բանի կպահենք։ Այստեղ մարդիկ ամաչում են փող վերցնել»,- հիշում է Գարիկը, մինչդեռ ամբողջ աշխարհում ու նաև Հայաստանի տարբեր մարզերում ընդունված և նորմալ բան է գյուղական տուրիզմը, շատ զբոսաշրջիկներ նախընտրում են ոչ թե հյուրանոցում, այլ բնակիչների տանը գիշերել՝ տեղական կոլորիտն ու կենցաղը բացահայտելու համար։«Աստիճանաբար այն մարդիկ, ովքեր նախկինում մերժում էին գումարով գիշերակաց տրամադրել, հիմա հետաքրքրվում են դրանով»,- ուրախությամբ նշում է Գարիկը։

Շուրջբոլորը երիտասարդները տեսնում են հնարավորություններ զբոսաշրջային «պրոդուկտ» դարձնելու համար, անգամ կով կթելն է «պրոդուկտ»։

«Բերդում համարյա ամեն օր անցնում եմ մի վայրով, որ մենք ATK ենք ասում, գարաժներ են. կարծես սովետական հին ավտոբուսների գերեզմանոց լինի։ Իրականում շատ տխուր տեսարան է։ Մի օր էլ մտածեցի, որ այդ ջարդոնի վերածված ավտոբուսները կարող են զբոսաշրջային կրեատիվ իր դառնալ։ Աշխարհում շատ քիչ հյուրանոցներ, հյուրատներ կան, որ զբոսաշրջիկը տվյալ վայր կմեկնի՝ հատուկ այդ հյուրատանը կանգ առնելու համար։ Իսկ սա կարող է հենց այդպիսին դառնալ՝ զբոսաշրջային գրավչություն»,- պատմում է Գարիկը։

Այդպես գյուղացիների օգնությամբ սովետական հին, անպետք, մետաղյա ջարդոնի վերածված ավտոբուսը Բերդից հասցվեց Նորաշեն գյուղ։ SovietBus Hotel՝ այս է Գարիկի նորարար մտահղացումը՝ ավտոբուսը վերանորոգել, ներկել, կահավորել ու դարձնել յուրօրինակ ավտոբուս-հյուրանոց, որից ցնցող տեսարան է բացվում դեպի Խրամի ձորը։ Սա հենց այն հյուրանոցն է լինելու, որտեղ մնալու համար մարդիկ հատուկ կգան, կհասնեն Շամշադին։ Սկզբնապես երիտասարդները մտածում էին հինգ նման ավտոբուս տեղադրել, բայց, քանի որ գործը ծախսատար է, իսկ Գարիկն ու Էսթերն անգամ սրա համար դեռ գումար չունեն և միջոցներ են փնտրում, որոշեցին մյուս ավտոբուսների տեղադրման հարցը հետաձգել, երբ այս մեկով հաջողության կհասնեն։ Իսկ որ կհասնեն, չեն էլ կասկածում. մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրը, բացումն է լինելու՝ ավտոբուս-հյուրանոցն ունենալու է բոլոր հարմարությունները, տեղադրված են լինելու մեկ երկտեղանի մահճակալ, բազմոց։

 Гарик и ЭстерАРХИВ ГАРИКА ПАЙТЯНАԳարիկն ու Էսթերը

«Ես Երևանում թողել եմ իմ երկու հեռանկարային աշխատանքները, հրաժարվել գայթակղիչ առաջարկներից, եկել եմ այստեղ, որովհետև վստահ եմ, որ անելիք շատ կա, իսկ մենք ունենք անհրաժեշտ գիտելիք, պատրաստ ենք ներդնել ժամանակ և էներգիա՝ եղած հնարավորությունները զարգացնելու համար»,- պատմում է Գարիկը։

Անցած տարի աշնանը նախաձեռնության շրջանակներում Գարիկն ու Էսթերը սկսեցին ռեժանի վաճառք. կարևորն այն է, որ մեծ քանակով ռեժան գնելիս ապրանքի գինը չէին իջեցնում, գնում այն նույն արժեքով, ինչով գյուղացին վաճառում է, հետո բրենդավորում այն ու վերավաճառում քաղաքում։ Հիմա ռեժանի «գործը կանգնել է», որովհետև կաթը քիչ է, բայց շուտով կվերսկսեն։ Հնարավորություններն այստեղ անսպառ են։

Гарик ПайтянАРХИВ ГАРИКА ПАЙТЯНАԳարիկը Շամշադինում

«Ես նաև այստեղ եմ պատկերացնում մեր երեխաներին մեծացնելը. գյուղում մեծացած երեխան ավելի լայնախոհ է, քան քաղաքի ասֆալտի ու բետոնի մեջ»,-ասում է Գարիկը։

Զույգը լավ գիտի`քաղաք գնալուց հետո երեխան մի քանի ամսում տեսնում ու բացահայտում է այն, ինչի պակասը գյուղում կա, իսկ քաղաքում մեծացած երեխան մի քանի ամիս գյուղում ապրելով՝ պակասը չի լրացնի։