Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»
Հրդեհ՝ Գետահովիտ բնակավայրի տներից մեկում․ այրվել է տանիքըՄանդատը զենք է, և դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպՌուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներԱվետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովArmat Media-ի անձնակազմը Քննչական կոմիտեում է. կանչել են հարցաքննությանՀուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելԱԱ-2026․ Նորվեգիան հաղթեց Բրազիլիային, Անգլիան՝ Մեքսիկային․ թիմերն անցան 1/4 եզրափակիչՈվ կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ ԱբրահամյանՄեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան ԱԱԾ հատուկջոկատայինները հսկում են Ծառուկյանի տան մուտքըՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԿանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, բացարձակ անակնկալ չէր. իսկ հոդվածները՝ միշտ հնարավոր է ինչ-որ բան ստեղծագործել. փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասին«Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքըՄանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ․ հանդիպում կունենա Միխայիլ Միշուստինի հետՄեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը

«Իբրեւ թե պարկեշտ դերասանը չպիտի նման բան անի». Անուշիկ Առաքելյան

Անուշիկ Առաքելյանն այս շրջանում նկարահանվում է «Մոր խոստումը» սերիալում եւ պատրաստվում է օգոստոսին գործուղման մեկնել Միացյալ Նահանգներ: BRAVO.am-ը դերասանուհու հետ զրուցել է իր մասնակցությամբ սերիալների, դրանց քարոզած արժեքների, բաց տեսարանների, նաեւ դստեր մասին:

-«Մոր խոստումը» սերիալում Ձեր կերպարը կարծես այնքան էլ առանցքային չէր, բայց աստիճանաբար նրա շուրջ գաղտնիքները շատանում են:


-Սերիալային կերպարները շատ անհավանական են, քանի որ սցենարը գրվում է ընթացքում, եւ կերպարի հետ կապված սցենարային լուծումները կարող են անընդհատ փոխվել: Մենք կարող ենք դիտել ֆիլմ, որի ավարտին գործողությունները պտտվում են երրորդական կերպարներից մեկի շուրջ, ով սկզբում ոչնչով աչքի չի ընկել: «Մոր խոստումը» սերիալում իմ կերպարը սկզբում ուղղակի մի մարդու կին էր, բայց սա երկար ժամանակ չէր հետաքրքրի հեռուստադիտողին: Ինչպես բոլորն այս կյանքում, նա եւս ուներ գաղտնիքներ, որոնք վաղ թե ուշ իմանալու էին բոլորը:

9
Անուշիկ Առաքելյանը

 

- Բազմիցս նշել եք, որ սերիալների որակը Հայաստանում շատ վատ է: Հիմա՞ էլ եք այդպես կարծում:
-Եթե ես այս գործի մեջ եմ, դեռ չի նշանակում, որ պիտի գովեմ այն սերիալները, որոնք այսօր արտադրվում են Հայաստանում: Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ դու ծանոթ չես լինում սցենարին, ու այն ընթացքում է գրվում: Այսօր ամեն հեռուստաընկերություն կարող է իրեն թույլ տալ 4-5 սերիալ նկարահանել, ինչը լճացման է տանում: Այս դաշտն այնքան բացահայտ է հանդիսատեսի համար, նրանք այնքան հաճախ են փողոցում տեսնում նկարահանման ընթացքը, որ այդ հեքիաթը դադարում է ապրել: Նույնն է, երբ ներկայացման ժամանակ տեսնես, թե ինչ է կատարվում կուլիսներում: Ես՝ որպես դերասան, ուզում եմ, որ հեռուստադիտողը շատ հեռու լինի այդ ամենից: Այսօր չկա չափի զգացում: Սերիալները տարիներ են տեւում, դրա համար էլ լճացում են ապրում: Թող նկարեն քիչ սերիաներով, բայց որակյալ:

- Իսկ եթերում պատահական հայտնված մարդկա՞նց խնդիրը:
-Ես, իհարկե, չեմ ուզում, որ ինձ հետ նկարահանման հրապարակում լինի մեկը, ով չգիտի, թե ինչ է նշանակում Թատերական համալսարանի լսարաններում հատակին քնելը, անքուն գիշերներ գրքերի հետ անցկացնելը: Ու նա խաղա ոչ թե նրա համար, որ դերասանական շնորհք ունի, այլ, որ ունի լցրած շրթունքներ կամ վուլգար արտաքին տվյալներ: Հավատացնում եմ՝ դերասանը խնդիր ունի նման մարդկանց հետ նկարահանվելու հետ:

- Կարելի՞ է ենթադրել, որ խոսքը «Մոր խոստումը» սերիալում Ձեր խաղընկերների մասին է:
-Ո՛չ, խոսքը կոնկրետ այս սերիալի մասին չէ, այլ առհասարակ երեւույթի: «Մոր խոստումը» սերիալում գրեթե բոլորը, եթե ոչ փորձառու, ապա գոնե նորավարտ դերասաններ են:

- Բայց չէ՞ որ կան մարդիկ, ովքեր ի ծնե տաղանդ ունեն, եւ նրանք, ովքեր ունեն Թատերական համալսարանի դիպլոմ, բայց կապ չունեն թատերական աշխարհի հետ:
-Անշուշտ, համալսարան կարող են ընդունվել նաեւ մարդիկ, ովքեր կապ չունեն թատերական աշխարհի հետ: Բայց, այնուամենայնիվ, այն մարդը, ով հայտնվում է Թատերականում, սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում բեմ, պատկերացում է կազմում դերասանի աշխատանքից ու միանշանակ տարբերվում է այն մնացածից, ովքեր պատահականության սկզբունքով են հայտնվել այս ասպարեզում:

9
Անուշիկ Առաքելյանը՝ դստեր հետ

 

- Սերիալները նաեւ երիտասարդության շրջանում կարծիք են ձեւավորում: Ի՞նչ եք կարծում, այն սերիալները, որոնցում Դուք եք նկարահանվում, ճի՞շտ արժեքներ են քարոզում:
-Այսօր հայկական սերիալները վատ արժեքներ են քարոզում: Թանկ հեռախոսներ, մեքենաներ, շքեղ տներ՝ այս ամենն ինչ-որ չափով երիտասարդության ճաշակն է ձեւավորում: Եթե մենք մատուցենք ընկերություն, բնություն, հեռուստադիտողը կընկալի անպայման: Պիտի ցույց տալ, թե ինչն է կարեւոր ու արժեքավոր: Ես չեմ համարում, որ իմ արած գործը երիտասարդներին ինչ-որ բան տալիս է:

-Այսօր շատ դերասաններ խուսափում են բաց տեսարաններից: Դուք ե՞ւս:
-Ցավով պետք է նշեմ, որ այսօր հայ դերասաններից շատերը չեն համաձայնում համբույրի կամ բաց տեսարաններում խաղալ: Պատճառն այն է, որ այդպիսի դերերի համար այնքան ուրիշ մարդկանց բերեցին, որ հեռուստադիտողը սովորեց` եթե դերասանի փոխարեն ուրիշ մեկն է նկարահանվում նման տեսարաններում, ուրեմն դա վատ բան է, ու պարկեշտ դերասանը չպիտի նման բան անի: Խնդիրը նրանում է, որ սա չպիտի սովորեցնեին հանդիսատեսին: Եթե այսօր հեռուստադիտողը նայում է հնդկական սերիալներ, ես նրանց չեմ մեղադրում: Ես խաղացել եմ մեկ անգամ համբույրի տեսարանում ու 50 երկրների մեջ ճանաչվել դրամատիկական ժանրի լավագույն դերասանուհի: Բայց ինքս էլ եմ հիմա խուսափում բաց տեսարաններից:

-Նոր առաջարկներ կա՞ն:
-Կան ներկայացումների մտքեր, բայց դեռ ոչինչ հստակ չէ, ֆինանսական խնդիրներ կան: Օգոստոսին կմեկնեմ Միացյալ Նահանգներ՝ նոր ներկայացման եւ 30 մասանոց սերիալում նկարահանվելու համար: Փակագծերը դեռ բացել չեմ ուզում:

-Շատ ներկայացումներ այսօր կիսադատարկ դահլիճներ են ունենում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ:
-Ես ներկա եմ եղել ներկայացումների, որոնք եղել են շատ վատը, բայց ունեցել են լեփ-լեցուն դահլիճ: Ներկա եմ եղել նաեւ ներկայացումների, որոնք իսկապես նայելու են, լավ են բեմադրված, ունեցել են հանդիսատեսի խնդիր: Սա էլի խոսում է այն մասին, որ պետք է փոխել հանդիսատեսի ճաշակը:

-Շատերի համար անսպասելի հանդես եկաք նաեւ «Ֆուլ Հաուս» սիթքոմում: Ինչպե՞ս ստացվեց:
-Ստացա առաջարկ ընկերներիցս մեկից: «Ֆուլ Հաուս»-ում պարբերաբար հյուր էին կանչում ճանաչված մարդկանց, ու առաջարկն այդ անգամ ես ստացա: Ինձ բավական նման կերպար էր, բայց էքսպերիմենտ էր. այդ ժանրում շատ քիչ եմ հանդես գալիս:

9
Անուշիկ Առաքելյանի դուստրը՝ Նանեն

 

-Ձեր աղջիկն ապագա դիզայներ է: Ինչո՞վ է զբաղվում հիմա:
-Աղջիկս փոքրուց նկարում է ու բավականին լավ: Տարիների ընթացքում այդ հետաքրքրությունը չմարեց, այլ հակառակն` ավելի աճեց: Հիմա բավական հաջողություններ է գրանցում, ցուցահանդես է ունեցել: Իմ տանը բոլոր նկարները հանել եմ, իրենն եմ փակցրել: Շատ տպավորիչ նկարներ ունի: Շատ գեղեցիկ մասնագիտություն է ընտրել, ուզում է դիզայներ դառնալ: