Տիմատին ադրբեջանցիներին ասել է՝ ես ձեր եղբայրն եմ, երեկ էլ ռեստորան է բացել Երեւանում
Ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատին իրեն ադրբեջանցիների եղբայրն է համարում: Այդ մասին նա հրապարակայնորեն հայտարարել է 2007 թ. Բաքվում կայացած իր համերգի ժամանակ:
Համերգի ավարտից հետո նա դիմել է հանդիսատեսին ու մի քանի անգամ կրկնել դա:
«Ես ձեր եղբայր Տիմատին եմ»,- ասել է նա:
Այս տեղեկությունը պահպանվել է ադրբեջանական լրատվամիջոցներում:
Սա միակ «հայ-ադրբեջանական» սկանդալը չէ Տիմատիի մասնակցությամբ: 2015 թ. նա Երեւանում համերգի ժամանակ անակնկալ էր մատուցել հայ հանդիսատեսին: Երգերից մեկը սկսել էր «հատուկ Երեւանի համար ռեմիքսով»: Նույն անակնկալը նվիրել էր նաեւ ադրբեջանցիներին՝ «հատուկ Բաքվի համար»:
Երեկ՝ հունիսի 13-ին, Երեւանում բացվել է Տիմատիի՝ «Black Star» արագ սննդի ռեստորանը: Սա դեռ պաշտոնական բացումը չէ: Պաշտոնականը կլինի մոտ 1 ամսից, Տիմատին էլ հանդես կգա շոուով: Դեկտեմբերի 6-ին նա նույնպես համերգ ունի Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...