Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»
Նարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըԿապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենէլեկտրաէներգիայի խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը. ԳԹԿԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԴանակահшրել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարԿիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. ԿարապետյանՍահմանադրական դատարանը մերժեց ընդդիմության դիմումները և ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը (տեսանյութ) Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Քրիստինա Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքըՄարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը ԵգիպտոսիցԵս պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասինՄԹ-ն նյարդայնացնում է ԵՄ-ին՝ խնդրելով մասնակցել դաշինքի հանդիպումներին․ BloombergՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ բողոքը

Ինչու՞ է Արթուր Հակոբյանն իրեն դավաճանված համարում. դերասանն անկեղծանում է

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Արթուր Հակոբյանն է: Մենք բացահայտել ենք նրա սովորությունները, բնավորության` միայն իրեն բնորոշ գծերը:

-Պարո՛ն Հակոբյան, փորձում եք կյանքից վերցնել մաքսիմալ…

-Հիշողություններ: Եթե հիշողություն չունես, ուրեմն չես ապրել:

-Ըստ Ձեզ` ի՞նչը կփրկի աշխարհը:

-Մեկ ասում են` գեղեցիկը, մեկ` սերը: Ես կարծում եմ` այս աշխարհը կարող է փրկել միայն բարձրյալը: Ոչ մի երկրային էակ ընդունակ չէ դրան:

-Մի բան, որ ամենահարազատ մարդուն անգամ չեք ների:

-Դավաճանությունը:

-Ինքներդ Ձեզ քսան տարի անց ինչպիսի՞ն եք պատկերացնում:

-Շատ հավեսով, անկրկնելի պապիկ կլինեմ. պարզապես վստահ եմ: Կարող է` թոռներիս բրդուճ անեմ, ուտեմ, խայտառակ լինեմ (ծիծաղում է):

-Ունե՞ք վատ սովորություն, որից չեք հրաժարվի, եթե անգամ աբողջ աշխարհը պնդի:

-Ո՛չ, հիմա չեմ ծխում, չեմ խմում. երբ որոշ հիվանդություններ ձեռք բերեցի, թողեցի:

-Թիկունքից հարվածողներ շա՞տ ունեք:

-Վերջերս եմ թիկունքից հարված ստացել հարազատ մարդուց: Դա ցավոտ է:

-Լուռ հեռացո՞ղ եք, թե՞ աղմուկ եք բարձրացնում:

-Ո՛չ, երբեք լուռ հեռացող չեմ եղել, մարդու երեսին շխկացնում եմ այն, ինչ մտածում եմ: Չեմ սիրում պատերի տակ խոսել: Եթե ուզում են, կարող են, թող իմ ասածին պատասխանեն:

-Կա՞ մի բան, որ անպայման ուզում եք իրագործել, բայց դեռ չի ստացվում:

-Այո՛, ուզում եմ տուն ունենալ: Չգիտեմ` կհասցնեմ այդ նպատակս կյանքի կոչել, թե ոչ:

-Մարդիկ Ձեր մեջ առաջինն ի՞նչ են նկատում:

-Ասում են, որ լավ զրուցակից եմ: Երեւի դա սերտորեն կապված է մասնագիտությանս հետ: Իհարկե, կարեւոր է, որ դիմացինս եւս լավ զրուցակից լինի, այլապես փախուստի եմ դիմում:

-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:

-Կարծում եմ` ամենադժվարը դեռ առջեւում է: Իսկ անցյալից կարող եմ նշել 1988-ի երկրաշարժի տարին, որն աղետալի էր ոչ միայն ինձ, այլեւ ամբողջ հայ ազգի, հատկապես գյումրեցիներիս համար:

-Կնոջը ի՞նչն է հմայիչ դարձնում:

-Ասում են` ամենադժվար մասնագիտությունը մարդ մնալն է: Կնոջ համար սրան գումարվում է եւս մեկը` կին մնալը, որն աշխարհում ամենաբարդ բաներից մեկն է: Տղամարդկանց պատկերացմամբ` նրանք պետք է անընդհատ ֆորմայի մեջ լինի, ժպտան, բայց կյանքն այնպիսի բան է, որ դա հաճախ հնարավոր չի լինում, իսկ մենք` ախմախ տղամարդիկս, անընդհատ դա պահանջում ենք:

-Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում տնտեսակա՞ն, հագուստի՞, թե՞ մթերային խանութում:

-Շոփինգի սիրում եմ գնալ, երբ հավես եմ ունենում, իսկ դա հազվադեպ է պատահում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են դերասան դառնալ:

-Մասնագիտական կրթությունը լավ բան է, այն անհրաժեշտ է, բայց եթե մարդ չունի աստծո կողմից տրված շնորհ, թող չմոտենա այս մասնագիտության: Ես ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ խնդրում եւ աղաչում եմ: Երկու տարի կնկարահանվեք, երկու օր չեք երեւա էկրանին, ձեզ կմոռանան: Կնշանակի` վատ դերասան եք:

-Հայտնի դառնալուց հետո ի՞նչն է փոխվել Ձեր կյանքում:

-Ոչ մի բան այն իմաստով, որ մեծամիտ չեմ դարձել:

-Ավելի շատ այցելում եք քահանային, թե՞ հոգեբանին:

-Երկուսին էլ, եթե դրա անհրաժեշտությունը լինում է: Քահանան մաքրում է հոգիս, իսկ հոգեբանը` մտքերս: Նա ռետինով ջնջում է այն թունավոր երեւույթները, որոնք կան գլխիս մեջ:

-Որքանով գիտեմ` բավական բռնկուն եք, այո՞:

-Այո՛, շատ բռնկուն եմ եւ դրանից առաջինը տուժում եմ ես, բայց չեմ կարող սուս մնալ, երբ վատ երեւույթի եմ հանդիպում:

-Խի՞ստ հայրիկ եք:

-Այո՛, միեւնույն ժամանակ նաեւ բարի:

-Ինչպիսի՞ երեխա եք եղել:

-Կռվարար էի: Հիշում եմ` կամ ես էի հարեւանի երեխեքին ծեծում, կամ իրենք` ինձ, հետո մի հատ էլ մայրս էր տանը ինձ ծեծում դրա համար:

-Երբ ամեն բան վատ է, ինքներդ Ձեզ ասում եք…

-Երբ ջահել էի, ասում էի` լավ կլինի, բայց հիմա ասում եմ` ի՞նչը լավ կլինի, տղա ես` դիմացիր, եթե կարող ես` ինչ-որ բան արա, եթե ոչ` վեր ընկիր տեղդ:

-Կա՞ մի խորհուրդ, որ տվել են Ձեզ եւ երբեք չեք մոռանա:

-Այո՛, հայրս է ասել, որ երբեք զուր տեղը խոստում չտամ, եթե չեմ կատարելու:

-Ձեր երազած փոխադրամիջոցը:

-Դա մի գնացք է` 50 վագոնով եւ 10 ընտանիքով: Մի ամբողջ քաղաք-գնացք, որտեղ կան խանութներ, խաղատներ, լողավազաններ, մարզասրահներ, ու մարդիկ անընդմեջ ճամփորդում են աշխարհով:

-Ո՞վ է Ձեր սիրելի բանաստեղծը:

-Բոլոր հայ դասականներին սիրում եմ, բայց կառանձնացնեի Շիրազին:

-Եվ վերջում` երջանիկ լինելու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր:

-Առողջություն, փող ու շատ: Խելոք մարդու համար փողը դարդ չէ…