Կենդանակերպի ամենահզոր կանայք
Ցուլ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն իմաստուն են, նրանց պոտենցիալը կարող է դրսևորվել ցանկացած տարիքում: Ցուլերն առանձնանում են խելացիությամբ, համբերատար են, դիմացկուն: Ուշադիր են մանրուքների հանդեպ, շրջահայաց:
Հեշտությամբ են մարդկանց վստահություն ներշնչում: Կարողանում են հասնել նպատակներին, ազդեցություն ունենալ մարդկանց վրա:
Կարիճ: Տարբերվում են կենդանակերպի մյուս նշանների ներկայացուցիչներից: Խորաթափանց են, սուր միտք ունեն, ինտուիցիան լավ է զարգացած: Կարողանում են ճանաչել մարդկանց, ցանկացած մարդու հավատացնել ցանկացած բան: Մեծ ամբիցիաներ ունեն, որոնց պատճառով հաճախ են արտահայտվում բնավորության բացասական կողմերը:
Կարիճների հաջողության ճանապարհին հաճախ են մարդիկ տուժում: Դաժանորեն են վարվում թշնամիների հետ, երբեք չեն զղջում կատարած քայլերի համար:
Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ուժը պայմանավորված է նրանց բնորոշ հատկություններով՝ համառություն, նպատակասլացություն, խորաթափանցություն, դիմացկունություն: Կին Խոյերը հեշտությամբ են լիդերի, կազմակերպչի դեր ստանձնում: Նրանց դուր է գալիս ղեկավարել: Փառասիրությունը Խոյերին հաճախ է հասցնում ղեկավար պաշտոնների:
Միևնույն ժամանակ՝ բարձր պաշտոն զբաղեցնելիս Խոյերը չեն կորցնում առողջ դատողությունը: Իշխանությունը չի արբեցնում նրանց, քանի որ Խոյերը համոզված են, որ այդպես էլ պետք է լիներ:
Ջրհոս: Ժամանակակից ուժեղ կնոջ դասական կերպար: Սիրում են ազատություն, ինքնաբավ են, գնահատում են իրենց ու ազատությունը: Նպատակներին հասնելու հստակ մարտավարություն ունեն: Առավելագույնս օգտագործելով իրենց պոտենցիալը՝ Ջրհոսները պայքարի կեղտոտ մեթոդների չեն դիմում: Բարձր ինտելեկտուալ կարողություններն ու արտասովոր մտածողությունը Ջրհոսներին վերածում են բավական վտանգավոր մրցակցի:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև խարիզմատիկ են: Հեշտությամբ են գրավում մարդկանց, տպավորություն գործում:




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագ...
Եկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյան...
Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրա...
SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրու...
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
Արման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն...
Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա Մանուկյան
Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականո...
18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին