Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ինչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա Ղահրամանյան
Տեսանյութեր

Ադրբեջանը պղծում և սեփականաշնորհում է Աղթամարի վանքը

Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են ներքաղաքկան մանր խնդիրներով և կեղծ օրակարգերով, իսկ որոշ ապազգային տարրեր էլ չեն հրաժարվում Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներից, մեր արևելյան և արևմտյան բարբարոս հարևանները, օգտվելով Հայաստանում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը՝ հավակնություններ ներկայացնելով և փորձելով սեփականաշնորհել Թուրքիայի տարածքում գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենահայտնի միջնադարյան կոթողներից մեկը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, վստահ լինելով, որ Հայաստանից պատշաճ արձագանքի չեն արժանանալու...
Ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել, որ վերջերս առաջին անգամ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի են այցելել, այսպես կոչված, Ադրբեջանի "ուդի-աղվանական համայնքի ներկայացուցիչները", ովքեր ներխուժելով եկեղեցի, այն պղծել են՝ բարձրացնելով ադրբեջանական դրոշը և ադրբեջաներենով կրոնական ծես կատարելով... Սույն այլանդակության կազմակերպիչը՝ Ռաֆիգ Դանագարին, հայտարարել է, որ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել են աղվանները և այն ռուսները հայերին են նվիրել 1836 թ-ին... Դանագարին նաև չի թաքցրել, որ իրենք դիմելու են թուրքական իշխանություններին՝ "սրբավայրն օրինական տերերին՝ աղվաններին վերադարձնելու խնդրանքով" ...
Ավելորդ եմ համարում մեկնաբանել սույն տգիտությունը, քանի որ նույնիսկ դպրոցականի համար էլ պարզ է, որ չէր կարող ռուսական ցարը հայերին մի բան նվիրել, որը եղել է այլ երկրի՝ Օսմանյան կայսրության տարածքում, էլ չեմ ասում, թե ինչ գործ ունեին այդ ժամանակ աղվանները Վանում, երբ կառուցվում էր վանական համալիրը... Պաշտոնական Բաքուն և նրան հովանավորող Անկարան թքած ունեն պատմական ճշմարտության վրա...Նրանք իրենց ուզածին հասնելու նպատակով առաջնորդվում են ագրեսիվ մարտնչող տգիտությամբ... Իսկ Բաքվի նպատակը ոչ միայն այն է, որ սեփականշնորհելով Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը և իրենց հռչակելով հարավկովկասյան բնիկներից մեկի՝ աղվանների հետնորդներ՝ հնացնեն իրենց պատմությունը, այլև այսպիսով հավակնություններ ներկայացնեն ոչ միայն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ, այլև արդեն այդ հավակնությունները տեղափոխեն Արևմտյան Հայաստանում գտնվող հայերի և Հայ առաքելական եկեղեցու ժառանգության նկատմամբ, որտեղ այդ ամենը պաշտպանվում է Թուրքիայի իշխանություների կողմից... Թուրքական իշխանությունները ԽՍՀՄ փլուզումից և Հայսատանի անկախացումից հետո բավականին ակտիվ զբաղված են Արևմտյան Հայաստանում գտնվող հայերի ժառանգությունն այլ ազգերին նվիրելու քաղաքականությամբ՝ փորձելով թուլացնել հայերի "պատմական և կրոնական " դիրքերը... Օրինակ՝ Տայքում գտնվող մի քանի վանքեր և եկեղեցիներ, որոնցից ամենանշանավորը Օշկավանքն է, թուրքերը հռչակել են վրացական եկեղեցիներ և վրացիների հետ համատեղ վերականգնողական աշխատանքներ են նախաձեռնում... Վանի Սուրբ Խաչ եկեղեցու նկատմամբ, այսպես կոչված, ադրբեջանական "ուդի-աղվանական համայնքի", որը Ալիևների կողմից ստեղծված գրպանային կազմակերպություն է, ներկայացուցիչների ագրեսիվ պահվածքը պատահական չէ և կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ...
Հետաքրքիր է այստեղ հայաստանյան իշխանությունների դիրքորոշումը և Հայաստանի ԱԳՆ-ի պահվածքը... Մինչև հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության որևէ ներկայացուցիչ այս հարցի վերաբերյալ կարծիք չեն հայտնել և հայտարարությամբ հանդես չեն եկել... Մեր իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է կեղծ աշխատատեղերի մասին տեղեկություններ հրապարակելը, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կեղծ օրակարգրեր ձևավորելը կամ էլ գրադարան այցելողների թվի աճի շուրջ հրճվելը... Իսկ այդ ընթացքում Բաքուն և Անկարան համատեղ ոչ միայն պղծում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, այլև հեռուն գնացող նպատակներով հավակնություններ ներկայացնում վանական համալիրի նկատմամբ...
Հ.Գ. Հուսամ ՀՀ իշխանություններից և Հայաստանի ԱԳՆ-ից կոշտ արձագանքն ուշացումով, բայց անպայման կհնչի...


Նյութի աղբյուր