Բրավո․ Հայ բժիշկների հերթական հրաշքը. Նրանք բառի բուն իմաստով «կպցրել է» երիտասարդի պոկված թևը․ Լուսանկար
«Հերացի» համալսարանական կլինիկայում տրավմատիկ անդամահատումից հետո հիվանդի աջ թեւը կարել են:
Արագածոտնից 29-ամյա Ժորա Խաչատրյանը ծանր վնասվածք էր ստացել արտադրության մեջ: Վերջույթը հաջողվեց վերականգնել ռեանիմատոլոգների, անեսթեզիոլոգների, տրավմատոլոգների եւ նեյրովիրաբույժների համակարգված աշխատանքի շնորհիվ:
Ինչպես լրագրողներին հայտնեց պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, վիրահատությունը կատարվել է սեպտեմբերի 3-ին եւ տեւել է 7,5 ժամ:
«Նախ կատարվում է վերքի առաջնային մշակում, ճիշտ է գնահատվում հիվանդի եւ կորցրած վերջույթի վիճակը, որից հետո որոշում է ընդունվում՝ այն վերականգնման ենթակա է, թե ոչ:

Սա բարդ դեպք էր: Նման վնասվածքները դժվար է վերականգնել: Մեր վնասվածքաբանները ժամանակին ամրացրին մկանները, որից հետո սկսվեց վերաիմպլանտացիայի պրոցեսը, որը հաջող անցավ»,- հայտնեց նա:Նրա խոսքով՝ վիրահատությունը սկսելուց արդեն 2-2,5 ժամ հետո վերականգնվել է արյան շրջանառությունը: «Հիվանդը գիտակցության մեջ է, նրա վիճակը համապատասխանում է ստացած վնասվածքին եւ տարած վիրահատությանը:
Մենք ճիշտ որոշում ենք ընդունել՝ նրա թեւը վերականգնելով»,- նշեց վիրաբույժը:
«Համակարգված աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք վերջույթը լիովին վերականգնել, եւ լրացուցիչ միջամտության անհրաժեշտություն չի լինի, քանի որ վիրահատության ժամանակ մենք ստիպված էինք թեւը 5 սմ-ով կարճացնել»,- տեղեկացրեց Սահակյանը:
,
Ինչպես նշվեց, սովորաբար վերականգնման ժամանակահատվածը տեւում է 1-1,5 տարի: Մինչդեռ բժիշկները վստահ են, որ Ժորա Խաչատրյանը կկարողանա վիրահատված ձեռքն օգտագործել եւ նույնիսկ գրել:
«Հիվանդը լավատեսորեն է տրամադրված, իրեն քաջասիրտ է պահում: Սա կօգնի նրա հետագա վերականգնման գործին, քանի որ շատ կարեւոր է, որ հիվանդը վստահի բժշկին եւ լավատես լինի»,- շեշտեց վիրաբույժը:




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագ...
Եկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյան...
Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրա...
Արման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն...
SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրու...
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
Հերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով
18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին
Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականո...