Թե ինչո՞ւ է հարմար Հոլանդիայում ապրելը
Հոլանդիա ասելիս՝ շատերը ենթադրում են Ամստերդամը, և դա պատահական չէ, քանի որ այն Հոլանդիայի ամենագրավիչ քաղաքն է: Այն նաև աշխարհի ամենախիտ բնակեցված անկյուններից մեկն է, սակայն պրոֆեսիոնալներն ու վստահ բիզնեսմենները այդտեղ միշտ էլ իրենց տեղը կգտնեն:
Ամստերդամը դասական մեգապոլիս է` շատ լավ զարգացած ենթակառուցվածքներով: Այստեղ է տեղակայված նաև հսկայական օդանավակայանը, որը հանդիսանում է կարևոր տրանսպորտային հանգույց:
Շատ տարածված է այստեղ բիզնես էմիգրացիան: Եթե դուք բիզնես եք դնում Նիդեռլանդներում, ապա ստանում եք երկրում կեցության իրավունք: Դրա համար բավական է ունենալ բավական ֆինանսական միջոցներ և կառավարման փորձ: Օրինակ, ձեր կայուն եկամուտը պետք է լինի ամսական 1000 եվրոյից ոչ պակաս:
Կարելի է Հոլանդիա տեղափոխվել ապրելու նաև աշխատանքային հրավերով: Ավելի հեշտ են աշխատանք գտնում այն մասնագետները, որոնց մասնագիտությունները պահանջարկ ունեն երկրում: Կարող են նաև մեկնել սեզոնային աշխատողները, սակայն անպայման պետք է ունենալ աշխատանքային հրավեր կեցության իրավունքի թույլտվություն ստանալու համար:
Էմիգրացիայի եղանակները…

Հաճախ օգտագործվող եղանակ է Հոլանդիայում կրթություն ստանալը: Ուսումնառության արժեքը մոտավորապես տարեկան 10-15000 եվրո է: Ուսումնառության ավարտից հետո կարելի է կամ ներկայացնել գործատուի հետ կնքած պայմանագիր, կամ հեռանալ երկրից:
Հետաքրքիր է այն փաստը, որ քաղաքացիություն ստանալու փաստաթղթեր հանձնելիս պարտադիր չէ Հոլանդիայի քաղաքացու հետ ամուսնանալը:
Բավական է մշտական զուգընկերոջ հետ ապրել 3 տարի, ինչից հետո կարելի է հավակնել Նիդեռլանդների քաղաքացիություն ստանալուն: Բայց այստեղ կա մի փոքր դետալ. Այդ զուգընկերը պետք է ամսական 1500 եվրոյից ոչ պակաս կայուն եկամուտ ունենա: Եթե հետագայում դուք բաժանվում եք ձեր այդ զուգընկերոջից, ապա քաղաքացիությունը կորցնում է իր ուժը:
Բնակարանային պայմանները…

Միջինը Նիդեռլանդների բնակչին ընկնում է 2 սենյակ, իսկ դա նշանակում է, որ բնակության պայմաններից դժգոհելու իրավունք նա չունի: Եվ դա հաստատվում է տոկոսային հարաբերությամբ. Հոլանդիայի բնակչության 92.5%-ը լիովին գոհ են իրենց բնակարանային պայմաններից: Այս ցուցանիշները բավականին բարձր են Եվրոպայի այլ երկրների համեմատությամբ:
Իրենց բնակարանը ապահովելու ու դրա հետ կապված բոլոր վճարները կատարելու համար Հոլանդիայի բնակիչները ծախսում են ընդհանուր եկամտի 21%-ը:
Եկամուտը Հոլանդիայում…
Ինչ վերաբերում է աշխատավարձին, այստեղ ևս բողոքելու առիթ չկա: Տարեկան եկամուտը կազմում է մոտավորապես 25500 եվրո: Միևնույն ժամանակ ամենաապահովվածները վաստակում են տարեկան 48500 եվրո, իսկ անապահովները` 11000 եվրո:
Աշխատանքը Հոլանդիայում…
Զբաղվածության մակարդակը նույնպես բավականին բարձր է: Աշխատանքային զբաղվածություն ունեն կանանց 70 և տղամարդկանց 80%-ը: Երկրի` բարձրագույն կրթություն ունեցող բնակչության 87%-ը ունի մշտական վճարվող աշխատանք:
Ինչ վերաբերում է գործազրկությանը, ապա 15-24 տարեկան բնակչության շրջանում այն 9,5% է կազմում: Համեմատության համար նշենք, որ Եվրոպայում միջին ցուցանիշը 16% է:
Միջինը Հոլանդիայի բնակիչները աշխատում են տարեկան 1381 ժամ: Եթե հանենք տոնական ու հանգստյան օրերը, ապա երկրի քաղաքացիները օրական 5,7 ժամ են աշխատում:
Կրթությունը Հոլանդիայում…
Հոլանդիայի բնակիչները դպրոցում այնքան հաջող չեն սովորում, որքան, օրինակ, Ֆինլանդիայում, և այդ մասին խոսում է թվային հարաբերակցությունը: Այսպիսով, Հոլանդիայում դպրոցը հաջողությամբ ավարտում է տղամարդկանց 74 և կանանց 71%-ը:
Միջինը Հոլանդիայում արժանապատիվ կրթություն ստանալու համար նրա քաղաքացիները ծախսում են 18,6 տարի, ինչը նույնպես քիչ է, քան Ֆինլանդիայի բնակիչների պարագայում:
Առողջությունը Հոլանդիայում…
Նիդեռլանդներում կյանքի միջին տևողությունը 81 տարի է` համապատասխանաբար` կանանց մոտ՝ 83, իսկ տղամարդկանց պարագայում` 79 տարի:
Բավականին մեծ են նաև առողջապահական ծախսերը: Միջինը դրանք կազմում են ՀՆԱ-ի 12%-ը:
Չնայած դրան` հարցվածների միայն 76%-ն են համարում, որ իրենց առողջությունն ու ինքնազգացողությունը լավ են: Դա ավելի ցածր ցուցանիշ է, քան բարձր կենսամակարդակ ունեցող եվրոպական այլ երկրներում:
Անվտանգությունը Հոլանդիայում…
Երկրում անվտանգության զգացողությունը երկրի ընտրության տեսանկյունից հիմնական առաջնայնություններից է: Դա հանդիսանում է բարեկեցիկ հասարակության հիմնական բաղկացուցիչը:

Հարցված էՆիդեռլանդների բնակիչների 80%-ը հայտնել են, որ իրենց անվտանգ են զգում փողոցում գիշերը միայնակ գտնվելիս: Դա Եվրոպայում միջին ցուցանիշ է:
Պետք է նշել նաև, որ իրենք` Հոլանդիայի բնակիչները, հնարավորություն են ունեցել իրենց կյանքը 10 բալանոց համակարգով գնահատելու համար: Այսպիսով, միջին հաշվարկով ստացվել է 7,4 միավոր: Միևնույն ժամանակ ազգաբնակչության 82%-ը գոհ է իր կյանքից, քանի որ օրվա ընթացքում ավելի շատ դրական, քան բացասական էմոցիաներ է ստանում:
Ինչ վերաբերում է լեզվին, ապա, իհարկե, այն պետք է սովորել, հատկապես, եթե դուք պլանավորում եք այնտեղ մեկնել աշխատանքային հրավերով: Նիդեռլանդներում ամենուր լավ խոսում են անգլերեն, և դա շատ է օգնում առաջին շրջանում, բայց հետագայում պետական լեզուն իմանալը ձեզ համար լավ ծառայություն կմատուցի անշուշտ:
Հոլանդիան հիանալի դեմոկրատական երկիր է, ուր ձեզ չեն պարտադրի իրենց կարծիքը, ավանդույթներն ու մշակույթը: Դուք իրավունք կունենաք ապրել այնպես, ինչպես անհրաժեշտ ու ճիշտ եք համարում: Միակ խորհուրդը` չապրել այնպես, որ ձեր կենսակերպը խանգարի տեղի բնակչությանը:




















«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործ...
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր Կամեն...
Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»
Մեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնո...
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի ն...