ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումն ամբողջապես ինստիտուցիոնալ բնույթի է
Lena Avetisyan-ը գրում է՝
Արդարության համար պետք է նշել, որ ԲՀԿ-ն ներկուսակցական քննարկումներից հետո հայտնեց իր վերջնական և այս դեպքում ամենաօբյեկտիվ դիրքորոշումը՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը ԲՀԿ-ն չի մասնակցի։
Ինչպես նշեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իրավական հիմքերը լիարժեք ու բավարար չեն ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու համար նախագծին միանալու համար, այսինքն ընդհանուր առմամբ, դա իրավական հեռանկար չունի։ Այս հարցում խոսել «անձերից» ավելորդ կլինի, քանի որ ի սկզբանե ՍԴ նախագահի ընտրության ժամանակ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց Հրայր Թովմասյանի թեկնածությանը և ուրեմն այստեղ հարցը կապված է կոնկրետ պետական մարմնի հետ։
Շատ տեղին էր ու առանձնահատուկ ուշադրության էր արժանի այն հանգամանքը, որ հենց ԲՀԿ առաջնորդը հայտնեց այս տեսակետը, քանզի ԲՀԿ-ն միշտ էլ կողմնակից է եղել, որպեսզի հենց օրինականության դաշտում իրականացվեն իրավական գործընթացները և ավելորդ պաթոսն ու էմոցիոնալությունը, միայն խանգարում են խնդիրը ճիշտ ընկալելու և օբյեկտիվ լուծում գտնելու գործում:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...