ԲՀԿ-ն չցանկացավ մասնակցել մի օրինագծի քննարկման, որի իրավական հեռանկարները մշուշոտ են, պարզ չեն
Hasmik Poghosyan-ը գրում է՝
ՍԴ նախագահ՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ բերված նախագծի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, սակայն քննարկումների կիզակետում հայտնվեց ԲՀԿ խմբակցության հայտնած դիրքորոշումը, որը թերևս ամենակշռադատվածն ու հիմնավորվածն էր:
ԲՀԿ-ն չցանկացավ մասնակցել մի օրինագծի քննարկման, որի իրավական հեռանկարները մշուշոտ են, պարզ չեն: Լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Գևորգ Պետրոսյանն առավել մանրամասն ներկայացրեց իրենց դիրքորոշումը և ի գիտություն որոշ գրանտակերների հայտնեց նաև, որ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանին տեսնելու գաղափարին ի սկզբանե ԲՀԿ-ն դեմ է եղել: Այս հարցի վերաբերյալ բավականին երկար քննարկումներ եղան և բնականաբար որոշները փորձեցին քաղաքական երանգ հաղորդել ԲՀԿ-ի կայացրած որոշմանը, սակայն ինչպես նշեց Գևորգ Պետրոսյանը՝ իրավական հիմնավորումներն այնքան բավարար չեն, որպեսզի ԲՀԿ-ն մասնակցի քննարկմանը և բացի դա նման որոշումները կայացնում է ՍԴ-ն և ոչ մի խմբակցություն իրավունք չունի այսպես ասած խառնվելու նման հարցերի քննարկմանը: ԵՎ արդեն ժամանկն է հասկանալու, որ ԲՀԿ-ն այստեղ անձերի շահ չի հետապնդում, այլ առաջնային է համարում օրինական դաշտում աշխատելը և ի նպաստ ժողովրդի որոշումների կայացումը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան