Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Տիմուր Ուրազաևին։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման դինամիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:
Քարտուղար Գրիգորյանը կարևորել է պարբերական երկկողմ հանդիպումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս աշխատանքային և օպերատիվ ձևաչափով լուծել բոլոր խնդիրները ու պլանավորել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը։
Դեսպան Ուրազաևը ներկայացրել է հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և մեջբերել Ղազախստանի նախագահի խոսքերը առ այն, որ Ղազախստանը տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ ունի անշահախնդիր և չեզոք մոտեցում։
Քննարկվել են նաև Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի գլխավորած պատվիրակության՝ նոյեմբերին Երևան նախատեսվող այցի մանրամասները։




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտին