Դատարանը մերժեց Վանեցյանի վերաբերյալ քրգործ չհարուցելու որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր` հոկտեմբերի 17-ի մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ քրեական գործ չհարուցելու քննիչի որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը։ Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր Ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ դիմումի հիման վրա քրեական գործ հարուցել` հանցադեպի բացակայության հիմքով։ Ավելի վաղ իրավապաշտպան Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պնդելով, որ Ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում։
Բանն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը նամակ էր ուղարկել «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին՝ պահանջելով հերքել իր ֆեյսբուքյան գրառումը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ծաղիկների բիզնես ունենալու և վառելանյութ ներկրելու մասին:
Գրառման մեջ Միսկարյանը նշել էր․
«Էն, որ Վանեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական դիզելը վառարանի վառելանյութի անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»։ Սաքունցն ու Իոաննիսյանն էլ պնդել էին, որ պաշտոնական անձինք պաշտոնեական դիրքը օգտագործել են, որպեսզի պաշտպանեն ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի այն շահերը, որոնք ենթակա են պաշտպանության իրավաքաղաքացիական հարաբերությունների սահմաններում։




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Երբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան
Եկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյան...
ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․...
SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրու...
Փաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ Սավգուլյան