Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի, բայց այ դուք մտածելու շատ բան ունեք. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Այսօր Նիկոլ Փաշինյանին ավարտուն վարձկանի ծառայություններ մատուցող պսեվդո ընդդիմադիր Արման Բաբաջանյանի թերթը հանդես էր եկել հրապարակմամբ՝ անդրադառնալով այն փաստին, որ մայրս տնօրինում է 40 միլիոն դրամ արժողությամբ գույք։ Այնուհետ թերթը կատարել է դարակազմիկ բացահայտում, որ իմ 2012-2013 թվականների հայտարարագրերում նշված չէ այդ գույքը, սակայն 2016 թվականին մայրս ինչ-որ անհայտ գույքի վաճառքից ստացել է նման եկամուտ։ Բնական է, որ օրենսդրական կարգավորումների տարրական չիմացությունը պետք է հանգեցներ սխալ եզրահանգումների եւ առաջացներ ոգեւորություն, որ իրենք բացահայտել են Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ կոռուպցիոն սխեման։

Ստիպված եմ տխրեցնել։

Մայրիկիս՝ 40 միլիոնանոց գույքը (միլիոնանոց՝ շատ հուզիչ է հնչում չէ՞) արտացոլված չէ իմ 2012-2013 թվականների հայտարարագրերում այն պարզ պատճառով, որ այն ձեռք է բերվել իմ՝որեւէ պաշտոն զբաղեցնելուց շատ առաջ, ավելին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հենց ինքը՝ մայրս ՔԿԱԳ պետ չէր։ (2006 թվականից առաջ)
Քանի որ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ համատեղ ապրող ծնողը ներկայացնում է միայն տարեկան հայտարարագիր եւ ցույց է տալիս ոչ թե ինչ ունի առհասարակ, այլ տվյալ տարվա ընթացքում գույքի վաճառքը կամ ձեռքբերումը, բնական է՝ տասնամյակներ առաջ ձեռք բերված գույքը չէր կարող երեւալ մայիկիս՝ 2012-2013 թվականների հայտարարագրում։
Մի բանում էր միայն թերթը ճիշտ, որ 2016 թվականին ստացվել է գույքի վաճառքից եկամուտ, սակայն թերթը հաշվի չէր առել այն փաստը, որ դա ԱՅՆ ՆՈՒՅՆ ԳՈՒՅՔԻ վաճառքից ստացված եկամուտն էր, որ ձեռք էր բերվել տասնամյակներ առաջ։ Օբյեկտիվության որեւէ ակնկալիքը
Արման Բաբաջանյանի պարագայում
միամտություն կլիներ։ Սա էմոցիաների թիվ մեկ առեւտրականին պատկանող մեդիաբիզնեսն է։ Եթե պրոֆեսիոնալիզմի բացակայությունը ինչ-որ տեղ կարելի է համարել շտկելի, ապա բարոյականության հետ կապված ձեր խնդիրը հավերժ է ու երբեք այլեւս չի շտկվելու։
Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի, բայց այ դուք մտածելու շատ բան ունեք։ Միլիոններից խոսելուց էլ սկսեք ձեր բազմամիլիոնանոց գույքերի եւ մեդիաբիզնեսների թվարկումից (դոլարային ի դեպ):

Հ. Գ. հեռու ինձնից եւ իմ ընտանիքից»: