ԱԺ հանձնաժողովը չընդունեց զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող օգնությանն առնչվող նախագիծը
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող դրական օգնության վերաբերյալ նախագծին: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվեց հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում:
«Զինծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին սահմանված դեպքում տարվա ընթացքում կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ ՀՀ կառավարության սահմանված չափով: Ըստ օրենսգրքի համապատասխան մասի՝ զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները և ծնողները: Առաջարկում ենք, որ եթե հետագայում դատական կարգով կամ նոտարի միջոցով հաստատվի ազգակցական կապը՝ ամուսին կամ զավակ լինելու հանգամանքը, նույնպես կիրառվի նման միջոց: Եթե համապատասխան պետական մարմնում գրանցված չի եղել ամուսնությունը, բայց փաստացի ամուսիններ են և դա որևէ կերպ հաստատվել է նոտարով կամ դատարանով, ապա նույն գումարը կտրամադրվի քաղաքացիներին»,-ասաց Գորգիսյանն ու հավելեց՝ նույնը ծնող և զավակ հարաբերությունների դեպքում:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց կառավարության տեսակետը: Նա նշեց, որ այս կարգավորումը կհակասի ավելի բարձր իրավական ուժ ունեցող Ընտանեկան օրենսգրքին։ Կառավարությունը գտել է, որ փոփոխության անհրաժեշտություն չկա: Բալայանը նկատեց, որ փոփոխությունը կլինի հակաիրավական:
Նախագիծը հանձնաժողովում քվեարկությամբ ստացավ բացասական եզրակացություն:




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտին