Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար
Հասարակություն

Չկա վիճակագրություն, թե պատերազմի ընթացքում քանի սիրիահայ է ապաստան խնդրել Հայաստանից

Մի քանի օր է Թուրքիան սկսել է ռազմական գործողությունները Սիրիայում: Բնակիչները հեռանում են երկրից՝ ապաստանի հայց ներկայացնելով այլ պետություններ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ միգրացիոն ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանի հետ՝ պարզելու համար, թե այս ընթացքում քանի հայ է դիմել ապաստան ստանալու համար և առհասարակ ինչպիսինն է ընթացակարգը:

«Սիրիահայերից ապաստանի հայցեր մենք շարունակաբար ունենում ենք: Նույնիսկ այն ժամանակ, երբ այդ երկրում համեմատաբար խաղաղ էր, մարդիկ դիմում էին: Ցավոք, այս պահին չունենք վիճակագրություն, թե վերջին մի քանի օրերին քանի մարդ է մեզ դիմել: Մենք, ըստ կիսամյակների ենք աշխատում»,- նշեց խոսնակը:

Ըստ Դավթյանի՝ 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ միգրացիոն ծառայություն դիմել է 81 օտարերկրացի, որոնցից 10-ը եղել են սիրիացի:

«Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ -ի 1951 թվականի փախստականների մասին կոնվենցիայով: Այն կիրառվում է աշխարհի 162 պետության կողմից: Հենց այդ փաստաթղթով առաջնորդվելով է, որ յուրաքանչյուր պետություն մշակում է ազգային օրենսդրությունը»,- ընդգծեց Դավթյանը:

Նա նաև նշեց, որ միջազգային պարտավորությամբ ՀՀ ստանձնել է ռասսայական, կրոնական, ազգային, քաղաքական հայացքների կամ սոցիալական որոշակի խմբին պատկանելու հիմքով հալածվող քաղաքացիներին տալ փախստականի կարգավիճակ. «Բայց մեր օրենսդրությամբ, մենք կարող ենք փախստականի կարգավիճակ տալ նաև այն քաղաքացիներին, որոնց երկրում պատերազմական գործողություններ են, հակամարտություններ, արտաքին հարձակումներ, մարդու իրավունքների համատարած ոտնահարումներ»:

Ըստ Դավթյանի՝ այս ամենը արվել է, որպեսզի կարողանան ապաստան տրամադրել, օրինակ հենց Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին:

Մեր այն հարցին, թե ապաստանի հայց ներկայացրած սիրիացիների մեջ հնարավոր է լինեն քրդեր, խոսնակը պատասխանեց, որ հնարավոր է, բայց դժվարանում է ասել, քանի որ ոչ թե ազգային պատկանելությամբ են առաջնորդվում, այլ ըստ քաղաքացիության. «Այսինքն՝ եթե քուրդը Սիրիայի քաղաքացի է ու ապաստան է հայցում՝ մեզ մոտ որպես Սիրիայի դիմող է հաշվարկվելու: Դա է խնդիրը, որ չենք կարող ասել, թե դիմողներից կոնկրետ քանիսն են հայեր կամ կան արդյոք ազգությամբ քրդեր» :

Մենք խոսնակից հետաքրքրվեցինք նաև, թե այնուամենայնիվ, Հայաստան եկած փախստականները նախընտրում են մնալ մեր երկրում, թե լքել կամ ինչ վիճակագրություն կա երկիրը լքողների ու երկրում մնացողների մասին. «Մենք իրականացնում ենք ինտեգրման ծրագրեր: Մարդիկ գալիս ու մասնակցում են, բայց հետագայում մոնիթորինգային գործառույթ չունենք: Նրանք ստանում են փախստականի կարգավիճակ, ունենում են կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, որը հնարավորություն է տալիս տեղաշարժվել ինչպես մեր երկրի սահմաններում, այնպես էլ դրանից դուրս, այսինքն՝ իրենք իրենց փաստաթղթով կարող են լքել երկիրը, կարող են մնալ այստեղ: Մենք դա որևէ կերպ վերահսկելու, գրանցելու հնարավորություն չունենք»: