Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Մենք հավատարիմ ենք խաղաղությանը. Լիլիթ Մակունցի ելույթը Միջխորհրդարանական միության գագաթաժողովում

Բելգրադում Միջխորհրդարանական միության 141-րդ գագաթաժողովում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում անդրադարձել է արցախյան հարցին: Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան Ադրբեջանի գործընկերոջ դիտարկումներին, ընդգծել է, որ հայ ժողովուրդը մնում է հավատարիմ խաղաղությանը:

«Ժողովրդավարության միջոցով են ձևավորվում լեգիտիմ կառավարություններ և ժողովրդավարությունն է, որ հնարավորություն է ընձեռում ունենալ անվտանգ տարածաշրջաններ և հարևաններ: Հայաստանի ժողովրդավարության երաշխիքը, մեր կառավարության և խորհրդարանի հեղինակությունը, օրինականությունը և մեր քաղաքական կամքն են, որ նպաստում են երկրի՝ ավելի ուժեղ, ավելի ճկուն լինելուն և ներկայացնում են մեզ ինքնիշխանության պաշտպանի ավելի պատկառելի դիրքերից: Հայ ժողովուրդը որպես ցեղասպանություն վերապրած ազգ՝ աշխարհում կատարվող ցանկացած ոճրագործություն առանձնակի ցավալի է ընկալում: Պատերազմը, կապված Արցախի ապագայի և ճակատագրի հետ, մեր ընտրությունը չէր, այն պարտադրվել էր մեզ: Ամեն դեպքում ստատուս քվոյի իրավիճակում մենք մնում ենք հավատարիմ խաղաղությանը, շարունակում ենք ներգրավված մնալ խաղաղության գործընթացում՝ դիվանագիտությունը զենքի ուժից վեր դասելով: Սակայն, ցավոք, մենք չունենք «խաղաղության հուսալի գործընկեր»»,- նշել է Լիլիթ Մակունցը:

Լիլիթ Մակունցը նկատել է, որ Ադրբեջանի գործընկերը խոսել է միջազգային իրավունքի մասին՝ չնշելով հիմնաքարային իրավունքներից մեկը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով, վերհիշելով պատմությունը՝ հիշում ենք, թե ինչպես որոշ ազգեր դարձան ԽՍՀՄ տարիներին անարդար որոշումների զոհ, որոնց շարքում էին նաև Արցախի հայերը, ովքեր դարեր շարունակ ապրել են իրենց պատմական բնօրրանում: 1990-ական թվականներին՝ Խորհրդային Միության փլուզումից առաջ, Լեռնային Ղարաբաղն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը և անկախացել՝ միջազգային իրավունքի և այն ժամանակ դեռ գոյություն ունեցող ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն:

«Իհարկե, ադրբեջանցի մեր գործընկերն իրավունք ունի մեջբերել Հայաստանի վարչապետի խոսքը, սակայն նա մոռացել է մեջբերել մեր վարչապետի ելույթի առանցքային և հայեցակարգային մասը, որտեղ նշվում է, որ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, որը միտված է նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության՝ ավելի գործնական մակարդակում: «Ռազմատենչ տրամադրություններ» հրահրելու և սեփական երկրի ներսում հատվածական ծափողջույնների արժանանալու փոխարեն ավելի խելամիտ կլիներ երկարաժամկետ տեսլական ունենալ վերոնշյալ խաղաղության գաղափարի հետ կապված և խոսել հենց դրա մասին»,-ասել է նա:

Լիլիթ Մակունցն, իր ելույթում անդրադարձել է նաև վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ բռնությունն անընդունելի է:

«Մի քանի օրերին մենք խոսում ենք շրջակա միջավայրի, միջազգային իրավունքի, ինչպես նաև բռնության անընդունելի լինելու մասին: Մեր ձայնն այստեղ հնչեցնելը և աղմուկի փոխարեն ներդաշնակություն սփռելը կարող է վճռորոշ լինել խնդիրների հասցեագրման, ինչպես նաև միջազգային իրավունքի պաշտպանման տեսանկյունից: Ամուր նյարդեր են պետք ունենալ՝ դիմակայելու այն ամենին, ինչ կատարվում է այս օրերին Սիրիայում, և թե ինչպես հազարավոր անմեղ մարդիկ և երեխաներ են զրկվում կյանքից, երազանքներից և գոյության իրավունքից՝ ապրելու այն երկրում, որտեղ ծնվել են և որի մասնիկն են հանդիսանում: Միգուցե ժամանակն է մեզ բոլորիս, հատկապես կանանց համար, առաջնորդողի դեր ստանձնել բնակչության առավել խոցելի խմբերի իրավունքները պաշտպանելու և երաշխավորելու համար (ինչպես քրդերի դեպքում այս պարագայում), և այդ նպատակով օգտագործել Միջխորհրդարանական միությունը որպես ամենաազդեցիկ հարթակներից մեկը»,-հավելել է Լիլիթ Մակունցը: