Հերթական դատական հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի
ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Հարցի մանրամասները պարզելու համար ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցել է Դավիթ Գրիգորյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանի հետ։
«Պատվի և արժանապատվության հիմքով է հայցադիմումը ներկայացված։ Մեր կարծիքով Արսեն Թորոսյանի կողմից թույլ է տրվել Դավիթ Գրիգորյանի անձին վերաբերող վիրավորանք և զրպարտանք։ Հայցադիմումը Դավիթ Գրիգորյանի աշխատանքից ազատվելը պատճառով չի եղել»,- նշեց նա։
Գրիգորյանն ասաց, որ պահանջելու են 3 մլն դրամ՝ օրենքով սահմանված կարգով քաղաքացիական օրենսգրքի առավելագույն չափերը։
«Հայցը մակագրվել է Էրեբունու նստավայր և գտնվում է դատավոր Տաթևիկ Ստեփանյանի վարույթում»,- ընդգծեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը Դավիթ Գրիգորյանին մեղադրել էր լաբորատորիայի ներսում մասնավոր լաբորատորիա բացելու և ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ:
Նշենք նաև, որ սա նախարարի դեմ առաջին հայցը չէ: Նրա դեմ հայց էր ներկայացրել նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատի...