Ուկրաինայի խորհրդարանում ձեւավորվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի գծով պատգամավորական խումբ
Հոկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում ստեղծվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի գծով պատգամավորական խումբ, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Խումբը գլխավորել է «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության Ժողովրդական պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը: Ըստ պարբերականի՝ խմբում ընդհանուր առմամբ ներգրավվել է տասներկու ժողովրդական պատգամավոր:
Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է խմբի ստեղծումը՝ նշելով, որ դինամիկ եւ արդյունավետ փոխհարաբարեւոյթւոնները Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ բխում են երկու ժողովուրդների շահերից: Շատվորյանը նշել է, որ մեծ հեռանկարներ է տեսնում Կիեւիեւ Երեւանի քաղաքական հարաբերությունների ամրապնդման հարցում: «Խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր ռեսուրս է արտաքին քաղաքականության որոլտում աշխատանքի համար: Համոզված եմ, որ խորհրդարանական խմբերի գծով համագործակցության ակտիվացումը կարող է կարեւոր իմպուլս հաղորդել երկու երկրների միջեւ գործընկերությունը զարգացնելու համար»,-ասել է Շատվորյանը:
Հայ համայնքի ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի Հայերի միությունը կշարունակի առավելագույն չափով նպաստել Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը:




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտին