Պետք է կատարվածից դասեր քաղենք․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ,Հոկտեմբերի 27- ի ողբերգությանն անդրադառնալով, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Ոչ բարով պետական այր էի: Պատերազմը հորով-մորով արել, հիմա էլ խաղաղության քարտեզն էինք գծում: Ինչ միջոցառում էր, չեմ հիշում, էս պառավը ինձ մոտեցավ: Ասաց. «Բալա ջան, զինվոր թոռս հիվանդ է, կմեռնի, կծանրանա խղճիդ վրա»: Բոլորին իրար խառնեցի: Զեկուցեցին, որ վերցրել են բուժման և մեկ ամսից մորե մեկ կլինի: Մի քանի ամսից հայ մամիկը նորից մոտս եկավ, ասաց. «Բալա ջան, թոռանս վիճակը ծանր է, կմեռնի` կծանրանա խղճիդ վրա»: Նորից հրահանգներ տվեցի, զայրացա ենթականերիս վրա. զեկուցեցին, որ ամեն ինչ լավ է, զինվորը արդեն ողջ-առողջ է: Երկու ամսից մի երկտող ստացա. «Բալա ջան, շնորհակալ եմ, թոռս մեռավ»: Դուք իմ փոխարեն ի՞նչ կանեիք: Մի քանի հոգու հերն անիծեցի, ինքս իմ հերն անիծեցի, հետո գնացի-գտա էս պառավի տունը: Հետս մի քար էի տարել: Ասացի. «Մայրիկ, վերցրու, գլխիս խփիր, ես քո թոռանը սպանեցի»: Պառավը տխուր նայեց աչքերիս մեջ, ասաց. «Բալա ջան, զգույշ եղիր, քեզ հետ մի բան կպատահի, կծանրանա էս երկրի խղճին»:
Հատված Վազգեն Սարգսյանի «Մեկ վայրկյան»
մտորումները հավերժի ճամփեն բռնելուց առաջ` ըստ Վրեժ Իսրայելյանի:
Մեր քաղաքական թիմի անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության զոհերի բոլոր հարազատներին և մերձավորներին, մասնավորապես, իմ ընկեր Արամ Սարգսյանին, հարգարժան տիկին Անահիտ Բախշյանին։ Մենք պետք է կատարվածից դասեր քաղենք և այնպիսի երկիր կառուցենք, որ այլևս երբեք նման բանի միջով մեր պետությունը չանցնի»:




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտին