Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Նաիրի Հունանյանի շուրջը սկսել են հավաքվել այսօրվա քաղաքական բանսարկուները․ Ավետիք Չալաբյան

Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՄԵՐԺԵԼ ՀԵՐՈՍՏՐԱՏՈՍԻՆ

Մեր թվարկությունից առաջ 356 թ․ հունական Եփեսոս քաղաքի հրաշակերտ Արտեմիսի տաճարը հրդեհվեց ոմն Հերոստրատոսի կողմից։ Երբ քաղաքի իշխանությունները ձերբակալեցին ոճրագործին, նա խոստովանեց, որ դա արել է միայն այն նպատակով, որ իր անունը հիշվի սերունդների կողմից։ Քաղաքի իշխանությունները մահապատժի ենթարկեցին Հերոստրատոսին, և արգելեցին նրա անվան ցանկացած հիշատակում, սակայն այն իսկապես պահպանվեց պատմության մեջ՝ որպես նզովք, սրիկայության և ոչնչության վատթարագույն դրսևորում։

Սրանից 20 տարի առաջ, մեր հիվանդ իրականությունը ծնեց իր սեփական Հերոստրատոսին։ Նաիրի Հունանյանը՝ անդեմ, անօգուտ, բայց հավակնոտ մի կերպար, որոշեց, որ պետք է «փրկի ազգը», ոչնչացնելով նրա ընտրված քաղաքական առաջնորդներին, կարողացավ համախոհներ հավաքել, մեծ քանակությամբ զենք ձեռք բերել, ամենայն հավանականությամբ նաև տարբեր աջակիցներ, և մեր բոլորի աչքի առաջ սարսափելի սպանդ կազմակերպեց մեր պետականության գլխավոր տաճարում՝ դրանով պատմության մեջ մտնելու նույնպիսի անհեթեթ հավակնությամբ։

Այդ օրերի սարսափը և մղձավանջը չեմ ցանկանում կրկնել, շատերդ հիշում եք։ Սակայն հարցը, որը մնաց տանջող յուրաքանչյուրին այս բոլոր անցնող տարիներին՝ արդյոք այս նորօրյա Հերոստրատոսը իսկապես մենակ էր, թե ընդամենը ավելի մեծ դավադրության երևացող մասն էր, ովքեր էին դրդել նրան ոճրագործության, կամ առնվազն ոգեշնչել տարբեր բարբաջանքներ նրա ուղեղի մեջ ներդնելով։ Այս հարցը շարունակում է թունավորել մեր քաղաքական իրականությունը, բազում կասկածների տեղիք տալ, և այսօր էլ, 20 տարի անց, բարձրացել է նոր ուժով, քանի որ երկարամյա լռությունից հետո, Հերոստրատոսը սկսել է ակտիվության նշաններ ցույց տալ՝ փորձելով իր անձի շուրջ հերթական քաղաքական ինտրիգը ստեղծել։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, ՀՀ Ռազմական դատախազությունը մի քանի տարի երկարատև քննություն է վարել, փորձելով պարզել, թե արդյոք Հունանյանի հետևում գործում էին ավելի ազդեցիկ շահառուներ, և ի վերջո փակել է գործը, քանի որ նույն Հունանյանը շարունակում էր պնդել, որ դա իր անձնական նախաձեռնությունն էր։ Այսօր, երբ նա նորից սկսել է ակտիվության նշաններ ցույց տալ, նրա շուրջը ակնթարթորեն սկսել են հավաքվել այսօրվա քաղաքական բանսարկուները և խարդախները՝ հույս ունենալով ուղղորդել Հերոստրատոսին մատնություններ տալու արդեն իրենց քաղաքական հակառակորդների դեմ։

Քաղաքական բանսարկության առաջամարտիկ Արման Բաբաջանյանի երկժամյա «աննախադեպ» հանդիպումը Հունանյանի հետ, ու դրանից հետո բազմաթիվ կեղտոտ և անհեթեթ ակնարկներով համեմված իր ելույթը դրա վառ արտահայտությունն է, և ցույց է տալիս, որ այսօրվա տոքսիկ միջավայրում, երբ մարդկանց արդեն կարող են ձերբակալել նաև առանց որևէ հիմնավոր պատճառի, ինչպիսի վտանգավոր քաղաքական գործոն է դառնում հայկական Հերոստրատոսը, և ինչպես նրան կարող են հիմա փորձել ուղղորդել նրա հետ գործարքի գնացող, նրա «կուռ տրամաբանությունը» գովերգող, և նրան սեփական կեղտոտ խաղերի գործիք դարձնել փորձող անսկզբունք «գործիչները»։

Եթե մենք ցանկանում ենք մի հրաշալի օր ազատվել հոկտեմբերի 27-ի սարսափելի ուրվականից, ապա պետք է մերժենք այս զզվելի խարդավանքներն ու բանսարկությունը, պահանջենք, որ ՀՀ դատախազությունը վերաբացի այս գործը, նոր քննություն անցկացնի նոր պայմաններում, և կամ հստակ, անժխտելի փաստերով հիմնավորի գործում կազմակերպիչների կամ հովանավորների առկայությունը, կամ էլ վերջակետ դնի այս հարցում՝ երկու դեպքում էլ փարատելով բոլորի կասկածները։ Միայն այդպես մենք կարող ենք մերժել Հերոստրատոսին և նրան վերակենդանացնողներին, թույլ չտալ, որ նա հայտնի կինոնկարի եգիպտական մումիայի պես վերհառնի հիմա, և դրանով նորից ավերածություն սփռի մեր երկրում։

Մինչ այդ, ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ խորին վշտակցությունը հայտնել 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության զոհերի բոլոր հարազատներին և մերձավորներին, մասնավորապես, իմ հարգարժան գործընկերներ Արամ Սարգսյանին և Անահիտ Բախշյանին։ Ձեր կորուստը անչափելի է, և միայն հզոր, ազատ և արդար երկիր կառուցելով, մենք կարող ենք գոնե մասամբ փոխհատուցել այն»։