Բաբլոյանի դեմ առաջադրվել է մեղադրանք, որը ՀՀ-ում երբեք չի կիրառվել. Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը և այդպիսի մեղադրանքի համար ստորագրությամբ չհեռանալը, որպես խափանման միջոց ընտրելը, ինձ համար տարօրինակ է,- ասաց է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հարցին:
«Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչու Բաբլոյանին նման ծանր մեղադրանք առաջադրվեց, երբ մեր երկրում կան մարդիկ, որոնց շատ հանգիստ կարելի էր այդ հոդվածներով մեղադրել, բայց, իմ վստահ համոզմամբ, ո՛չ Բաբլոյանին»:
Պատգամավորը պնդում է, որ, եթե անգամ մեղադրանքն առաջադրելու հիմքեր կան, ապա դրանք պետք է ներկայացվեն հանրությանը, որովհետև այսպիսի պայմաններում ծանրակշիռ հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ են առաջանում:
«Ես ոչ մամուլի, ոչ պատկան մարմինների հրապարակումներում չգտա ոչ մի էական ու հիմնավոր փաստարկ, որի հիման վրա կարելի էր այսպիսի ծանր մեղադրանք առաջադրել Բաբլոյանին: Միայն ինչ-որ ստորագրություններ, ուշ կամ շուտ ստորագրելու մասին թղթեր էին, որոնք ինձ համար բավարար չեն»:
Անդրադառնալով այն հարցին, որ առաջադրված մեղադրանքը ենթադրում էր ազատազրկում, սակայն Բաբլոյանի պարագայում որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ չհեռանալը, Զոհրաբյանն ասաց. «Ես չեմ ընկալում և չեմ հասկանում իրավապահ մարմինների գործողությունների տրամաբանությունը: Կարծում եմ, որ խափանման միջոցն ընտրվեց ստորագրություն, որովհետև աշխատեցին բարոյական գծերը, որ բժիշկ մանկաբույժին, պետք չէ կալանավորել: Բայց նորից եմ ասում՝ այդպիսի մեղադրանքի դեպքում խափանման այս միջոցը տարօրինակ է»:
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին առաջադրվել է մեղադրանք երկու հոդվածներով, առաջինը` իշխանության յուրացում` 300 հոդվածը, որը ՀՀ-ում երբևէ չի կիրառվել, նաև՝ միջազգային փորձում: Երկրորդ հոդվածը 314-րդն է՝ պաշտոնական կեղծիքի մասով:
Աիդա Կիրակոսյան




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտին