Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը ստեղծվել է նրան գործով ապահովելու համար․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
«Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը ստեղծվել է Վազգեն Մանուկյանին գործով ապահովելու համար»,- այս մասին այսօր՝ հոտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այդ կառույցն, ի սկզբանե, եղել է անիմաստ և հատուկ նպատակով ստեղծված: Սերժ Սարգսյանը սովորություն ուներ՝ որպեսզի մարդիկ չխոսեին․ նրանց կամ ոչնչացնում էր, կամ ապահովում որևէ գործով: Հենց այս տրամաբանությամբ է ստեղծվել կառույցը, եթե կա մարդ, ով դեմ կլինի ասածիս, թող բերի մի օրինակ, թե ինչ լուրջ գործընթաց է նախաձեռնել Հանրային խորհուրդը»,-ասաց Սիմոնյանը:
Այն հարցին, թե ինչ է սպասվում Վազգեն Մանուկյանին և նրա ղեկավարած կառույցին, Սիմոնյանն ասաց, որ դեռ քննարկում չի եղել, իսկ թե Արման Բաբաջանյանի դիմումին ինչպես կպատասխանի և ինչ քայլեր կձեռնարկի վարչապետը, դեռ չի կարող հանրայնացնել: «Այնուամենայնիվ, հիմա ժամկետի առումով Մանուկյանին պաշտոնանկ անել հնարավոր չէ, պաշտոնավարման մեկ տարին կլրանա ապրիլին: Առաջիկայում պարզ կլինեն շատ բաներ»:
Մանրամասները՝ տեսանյութում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան