Կբարձրանա 33 646 զինվորական և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների թոշակները. հիմնական կենսաթոշակի չափը 16000 դրամի փոխարեն կդառնա 18 000. Զ. Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտին 2020թ-ի բյուջեով նախատեսվել է հատկացնել 495,5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվան 10,8 տոկոսով կամ 47,9 մլրդ դրամով: Այսօր «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին լրագրողների հետ զրույցին ասաց «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ըստ նրա այս ավելացումները հատկապես ուղղված են լինելու կենսաթոշակների միջինով 10 տոկոսով բարձրացմանը: «Մենք նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը 25 500 դրամից դարձնել 26 500 դրամ, աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը դարձնել 18 000 դրամ 16000 դրամի փոխարեն, և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար սահմանել 950 դրամ 800 դրամի փոխարեն»,-ասաց նա:
Ըստ Բաթոյանի՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը ևս սահմանվել է 26 500 դրամ 25 500 դրամի փոխարեն:
«Նախատեսվում է, որ կբարձրանա շուրջ 33 646 զինկեսաթոշակառուների և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը: Նպաստի ոլորտի բարեփոխման համար աշխատանքային խումբ է ստեղծվել, և գնահատման ցուցանիշների վերանայում է տեղի ունենում, տարվա վերջում կունենանք նաև բարեփոխված համակարգի նոր առաջարկ, որը, բնականաբար, կքննարկենք թե՛ ԱԺ-ի, թե՛ շահագրգիռ մարմիների հետ»,-ասաց նա:




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտին