Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

ԱՄՆ ներկայությունը Սիրիայում կդժվարացնի երկրում կայունության գործընթացը, զորքերի դուրսբերումը կնպաստեր հակամարտության կարգավորմանը․ արաբագետ

Սիրիայի Կամիշլիի շրջանում բնակվող հայերին գլխավորապես վտանգ չի սպառնում, վիճակն այստեղ կայուն է և շատ ավելի բարենպաստ, քան Սիրայի հյուսիսարևելյան այլ շրջաններում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ խոսելով Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից հետո տիրող իրավիճակի մասին։

«Սիրայի հյուսիսում թուրքական ներխուժումից հետո իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է։ Լայնամասշտաբ ռազմական գործողությունները դադարել են, առկա է հրադադարի ռեժիմ, որը պարբերաբար խախտվում է տարբեր ծավալի ռազմական բախումներով կամ քաղաքացիական բողոքի ակցիաներով։ Կամիշլիի շրջանը, որտեղ հիմնականում ապրում են մեր հայրենակիցները, փաստացի գտնվում է սիրիական կառավարական ուժերի և ռուսական զինված ուժերի հսկողության ներքո։ Այդ շրջանում անվտանգային իրավիճակը համեմատաբար ավելի բարձր մակարդակի վրա է և դուրս է բոլոր հիմնական գործողություններից, որոնք ընթանում են Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, որոնք առնչվում են թուրք-ռուսական և թուրք-ամերիկյան համաձայնություններին»,- ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ այստեղ իրավիճակը շատ ավելի վերահսկելի ու կանխատեսելի է։

Արաբագետի խոսքով՝ վերոնշյալ շրջանի բնակչության մոտ որոշակի լարվածություն դեռևս պահպանվում է, բայց դրանք պայմանավորված են այն մտահոգություններով, որոնք առկա էին ռազմական գործողությունների սկզբնական շրջանում։ «Այստեղ փոքր-ինչ բարձր է ահաբեկչական հարձակումների սպառնալիքը, բայց հիմնականում իրավիճակը շատ ավելի բարվոք է ու վերահսկելի»։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ և՛ Մերձավորարևելյան տարածաշրջանը, և՛ մասնավորապես Սիրիան Հայաստանի համար բավական կարևոր են․ Սիրիան նախևառաջ Հայաստանի համար տարածաշրջանում բարեկամ արաբական երկիր է, կարևոր է տեղի հայ համայնքի առկայությունը, իսկ այն հանգամանքը, որ Սիրիան աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր դարձել է ռազմավարական նշանակության երկիր, կրկնապատկում է իր իսկ կարևորությունն այդ թվում՝ Հայաստանի համար։ «Այդ պատճառով այս երկրի հանդեպ մեր ուշադրությունը պետք է բազմապատկվի, իսկ քաղաքականությունը պետք է առանձնահատուկ բնույթ կրի»,- նկատեց արաբագետը։

Վերջինս անդրադարձավ նաև ԱՄՆ-ի կողմից Սիրիայում 2 ռազմաբազա կառուցելու մասին տեղեկություններին, ինչը, ըստ արաբագետի՝ պայմանավորված է Ամերիկայի անորոշ քաղաքականությամբ։

«Նախ հայտարարվեց, որ Սիրիայի տարածքից ամերիկյան զորախմբերը պետք է դուրս բերվեն, ապա Թուրքիայի ռազմական գործողություններից հետո հայտարարվեց, որ ԱՄՆ-ն վերադառնալու է և հսկողություն է սահմանելու նավթահանքերի հանդեպ։ Այսինքն՝ ԱՄՆ քաղաքականության հետ կապված որոշակի անորոշություն կա, ինչը պայմանավորված է Սպիտակ տան, Պենտագոնի և Պետքարտուղարության միջև առկա խնդիրներով․չկա հստակ ուղեգիծ, որն ԱՄՆ-ն վարում է Սիրիայի տարածքում․ որոշումներն իրավիճակային են»,– ասաց նա։

Արաբագետը նշեց, թե միանշանակ է, որ ԱՄՆ-ի հեռանալու արդյունքում ողջ տարածաշրջանում նրա շահերը նվազելու էին, թերևս սրանով էր պայմանավորված, որ Ամերիկայի ներկայությունը Սիրիայի՝ նավթով հարուստ շրջաններում, Հորդանանի, Իրաքի հետ սահմանակից շրջաններում, բավական կարևոր է։ Այդ պատճառով էլ Միացյալ Նահանգները, ըստ նրա, շարունակելու է ապահովել իր ներկայությունը։

«Իհարկե, Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերումը շատ ավելի կարագացներ կամ կնպաստեր հակամարտության կարգավորմանը, այնուամենայնիվ, ԱՄՆ ներկայությունը ենթադրում է, որ հակամարտության կարգավորման գործընթացը կձգձգվի, և այդ գործընթացում չի կարելի հաշվի չառնել ԱՄՆ-ի շահերն ու դերակատարությունը։ Այդ առումով ԱՄՆ ներկայությունը շարունակելու է և՛ որոշակի առումով ապակայունություն ստեղծել Սիրիայի տարածքում, և՛ ավելի դժվարացնել կայունության գործընթացը, քանի որ ցանկացած գործընթացում չեն կարող անտեսվել նաև Ամերիկայի դիրքերն ու շահերը, եթե նրա դերն ու ներկայությունը արաբական պետությունում շարունակական լինի»,- ասաց Պետրոսյանը։