Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Ինչպես չվնասել հայրենիքին «հայրենասիրությամբ». Վահե Հովհաննիսյան

Մի տխուր երկխոսության կադրեր են շրջանառվում՝ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի եւ անծանոթ քաղաքացու. ոչ մի արտառոց բան այնտեղ չկա՝ մինչեւ այն պահը, երբ արտգործնախարարն ապավինում է հայրենասիրությանը եւ որպես վերջին հակափաստարկ բերում հայրենասիրությունը։ Այս մասին իր հոդվածում գրում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյան ը:

Նա, մասնավորապես, նշում է. «Ոչ ոք Զ. Մնացականյանի հայրենասիրության վրա չի կասկածում, բայց նաեւ արտգործնախարարից չի ակնկալում հայրենասիրության դրսեւորումները։ Արտգործնախարարից պահանջվում է սառը, գրագետ, ռացիոնալ դիվանագիտություն։ Միայն այդքանը։

Ընդհանրապես հրապարակային հայրենասիրությունը միշտ զուգահեռ է գնում հիմարության կամ ավանտյուրայի հետ։

Բոլոր թալանչիները եւ իրենց գործը տապալողները դույլերով են խմել պետականության, կռված տղերքի կենացը։

Իրենց տղաներին ասպիրանտուրայով, բժշկական թղթերով կամ ռուսական անձնագրով բանակից փախցրած ծնողներն արդեն 30 տարի է խմում են Արեւմտյան Հայաստանի կենացը ու ասում, որ Լ. Տեր-Պետրոսյանը «վախեցավ ու չթողեց մտնենք Կիրովաբադ»։ Որեւէ մեկը կարո՞ղ է կասկածի տակ դնել նրանց հայրենասիրությունը։

Երբ Փաշինյանը Երեւանում պատշաճ չդիմավորեց Պուտինին, նրա համախոհները հայրենասիրության մաստեր-կլաս համարեցին դա, ու մի քանի օր սոցցանցերը հեղեղել էին Փաշինյանի եւ նախկին երեք նախագահների համեմատությամբ, որտեղ, իհարկե, հաղթում էր նա։ Իսկ եթե Փաշինյանը այդ օրը Պուտինին «դիմավորելու կանչեր» Սասուն Միքայելյան - Վահե Ղալումյան տանդեմին, ապա ընդհանրապես կհռչակվեր հայրենասիրության աստված։ Հետո անպատշաճ

ճանապարհելը ամենափոքր գինն էր, որ վճարեցինք։ Միշտ զանգվածային հայրենասիրությունը այդպես է լինում։

Քննիչները, դատախազները, դատավորները, որոնք տասնամյակներով ապօրինի քրեական գործեր են սարքել ու դատավճիռներ կայացրել, խեղել մարդկանց ճակատագրեր, հայրենասե՞ր չեն։ Փորձեք նրանց ասել, որ կասկածում եք նրանց հայրենասիրության վրա, փորձեք ասել, որ դրանով քանդել են պետությունը՝ կհոշոտեն։ Ամեն հակաօրինական բան արվում է պետության անունից։

Աննա Դանիբեկյանը, վստահաբար, ինքն իրեն ամեն վայրկյան ներշնչում է, որ մայիսի 8-ին Քոչարյանին բանտում թողնելը պետական մտածողության եւ հայրենասիրության ակտ էր։

Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու եւ հակառուսական քարոզ տանող շրջանակները, նույնիսկ հասկանալով, որ դրանով բացում են Հայաստանի դռները թուրք-ադրբեջանական հարձակման համար, մինույն է դա հիմնավորում են հայրենասիրությամբ, եւ ժողովրդական մի զանգված հաստատ դառնում է նրանց կողմնակիցը։

Բանաձեւը շատ պարզ է՝ որքան ուժեղ է հրապարակային հայրենասիրության գաղափարը, այդքան թույլ է պետականությունը։

Մեկ վայրկյան անգամ չկասկածելով պարետատան կամ կառավարության անդամների հայրենասիրության վրա, օգնե՞ց, դա արդյոք, որ հակահամաճարակային պայքարը Հայաստանում չտապալվի՝ ոչ օպերատիվ, ոչ գրագետ քայլերի, անփորձության պատճառով, մեծամտորեն կամ Փաշինյանի պարտադրանքով, այլոց խորհուրդները, առաջարկները չլսելու պատճառով։ Ու մենք ունենք բավական բարդ վիճակ՝ ավելի բարդանալու միտումներով։

Դուք կարծում եք՝ խորհրդարանական մեծամասնությունը, հայտնի 88-ը հայրենասե՞ր չեն կամ գոնե իրենք կասկածու՞մ են իրենց հայրենասիրության վրա։ Լրիվ հակառակը՝ նրանք վստահ են, որ լռում են, հլու հնազանդ ենթարկվում են, անօրինականությունները չտեսնելու-չլսելու

են տալիս՝ բացառապես պետության շահից ելնելով։ Իրականում պետությունը ոչ մի կապ չունի։ Խորհրդարանական մեծամասնության հոգեբանությունը պայմանավորված է պարզ, հասարակ, մասնավոր կոմֆորտով։

Ինչո՞ւ ենք մենք խուսափում գրագիտությունը, պարկեշտությունը, պրոֆեսիոնալիզմը, հումանիզմը, էմպատիան կարեւորել ավելի, քան հրապարակային հայրենասիրությունը։ Նվիրումով անել սեփական գործը, լուռ աշխատել սեփական սխալների վրա, կատարելագործվել՝ որպես մասնագետ, հարգել դիմացինի իրավունքները, չվնասել, ծաղկեցնել հայրենիքիդ՝ քեզ բաժին հասած անկյունը. սա՞ չէ արդյոք հայրենասիրությունը։

Ինչո՞ւ Զոհրաբ Մնացականյանը չասաց. ես պրոֆեսիոնալ դիվանագետ եմ, /ինչն այդպես է/ եւ, կներես եղբայր, բայց դիվանագիտությունը նուրբ գործ է, եւ ես գիշերվա կեսին, քո միացրած տեսախցիկի առաջ, քեզ ու շատերին հաճելի բաներ ասելով՝ կվնասեմ պետությանը։

Ժամանակն է՝ սկսենք մեծածախ հայրենասիրությունը փոխարինել պետություն եւ քաղաքացի հասկացություններով, որտեղ հարգի են այլ հատկանիշներ՝ օրինապաշտություն, կրթվածություն, հանդուրժողականություն, առաջադիմություն եւ այլն։ Եվ այդ դեպքում թե՛ բանակցություններն ավելի հաջող կընթանան, թե՛ համաճարակի դեմ պայքարն ավելի էֆեկտիվ կդառնա, թե՛ դանիբեկյաններն ու նրանց հրաման տվողները կազատվեն «հայրենասիրական ստրկությունից»։