Արցախի «Արդարություն» կուսակցությունը կոչ է անում զերծ մնալ ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական հետապնդումներ իրականացնելուց
Արցախի «Արդարություն» կուսակցությունը 2020 թ ապրիլի 30-ին միջոցառում էր իրականացրել, որի շրջանակում հանձնել է նամակներ արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների, քողարկված գործընթացի և իր դիրքորոշման վերաբերյալ՝ ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին, ԱՀ ԱԳ նախարարին և ԱՀ նորընտիր նախագահին։ Միջոցառումն իրականացվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների միջազգային կոնվենցիանների և ԱՀ օրենքների շրջանակում, պահպանվել են համավարակի բոլոր նորմերը, սոցիալական հեռավորություն, դիմակների և ձեռնոցների պարտադիր կրում։ Նույն օրը երեկոյան ԱՀ Ստեփանակերտի ոստիկանության բաժանմունք են հրավիրվել Արցախի Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը և հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը նյութեր նախապատրաստելու կապակցությամբ: ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ավագ հետաքննիչ, ոստիկանության կապիտան Ս.Ռ.Սարգսյանի 2020 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ հարուցվել է թիվ 14305420 համարով քրեական գործ: Արցախի «Արդարություն» կուսակցությունը դիմել է ԱՀ գլխավոր դատախազություն և բողոքարկել վերոնշյալ որոշումը։ Արցախի «Արդարություն» կուսակցությունը գտնում է, որ իշխանությունները գործել են ոչ իրավաչափ, խախտել են ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքն՝ իրականացնելով քրեական հետապնդում կուսակցության անդամների նկատմամբ։ Արցախի «Արդարություն» կուսակցությունը կոչ է անում Արցախի Հանրապետության քաղաքական իշխանությանը զերծ մնալ խիստ վիճելի ու ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական գործեր ու քրեական հետապնդումներ իրականացնելուց։




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտին