Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»
Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Իշխող խմբակցության որևէ պատգամավոր կողմ չքվեարկեց ֆորսմաժորային իրադրությունում կոմունալների, վարկային և այլ պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից ազատելու նախագծին. Է. Մարուքյան

Այսօր մերժվեց ֆորսմաժորային իրադրությունում վարձավճարների, կոմունալների, վարկային եւ այլ պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից ազատման վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Քիչ առաջ ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում մերժվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը միտված էր աջակցել այն անձանց, ովքեր ֆորսմաժորային իրադրությունում չեն կարողանում կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները, այդ թվում՝ սահմանված վարկային, վարձակալության, կոմունալ ծառայությունների և այլ պայմանագրերով՝ օրենքով հստակ սահմանելով, որ պայմանագրային պարտավորության խախտման համար անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե պարտավորությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելն անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) ազդեցության հետեւանք է։

Մեր կողմից հիմք է ընդունվել միջազգային առաջավոր փորձը, միաժամանակ նախագիծը կազմվել է ոլորտի երկար տարիների փորձառություն ունեցող նեղ մասնագետների հետ համագործակցությամբ։

Ընդ որում, նախագծի հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել իշխող մեծամասնության առաջարկները, եթե այդպիսիք լինեն։ Սակայն հասկանալի պատճառներով առաջարկներ չկային, և հանձնաժողովի այլ պատգամավորների հարցադրումներից կարող ենք միայն եզրակացնել, որ նրանք ցույց են տալիս դատարանի ճանապարհը։

Իշխող խմբակցության որևէ պատգամավոր կողմ չքվեարկեց այս նախագծին»,- գրել է Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: