Եթե թաքուն բան պետք է խոսեք փողոցում հանդիպած ընկերոջ հետ, հեռախոսով զանգեք. Փաշինյան
Այսօր ուղիղ եթերի ընթացքում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցումներ տվեց քաղաքացիներին, թե ինչպես կրեն դիմակ: Եթե փողոցում հանդիպել եք ձեր ընկերոջը և նրա հետ թաքուն խոսելու բան ունեք, ապա առանց դիմակ դա չեք կարող անել մոտ տարածության մեջ: Այսպես, դիմակը պարտադիր է, եթե այն չկա, ապա պետք է «թաքուն բանը» խոսել հեռախոսով:
«Մեր մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել, որով կանխորոշել են դիմակի կրման էֆեկտիվությունը: Ընդ որում, իմաստը նաեւ դիմակի կրման ձեւի մեջ է: Եթե որակյալ դիմակը կրեն անորակ ձեւով, չի դադարի եւ կշարունակվի կորոնավիրուսի դեպքերի աճը:
Եթե մեքենայում մեկից ավելի մարդ կա, ուրեմն բոլորն առանց բացառության պետք է լինեն դիմակով եւ դիմակով չլինելը բերելու է խստագույն վարչական պատասխանատվության: Դիմակի կրման կանոնները եւ ձեռքերի ախտահանման կանոնները պահպանելով մենք նվազեցնում ենք կորոնավիրուսակիրների թիվը:
Մենք եկել ենք եզրակացության, որ անգամ տանը պատրաստված, ինքնագործ դիմակները կարող են պաշտպանել քաղաքացիներին կորոնավիրուսի վտանգներից»,- նշեց վարչապետը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան