Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ի՝ Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի հետ համագործակցելու մասին
Այո, համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա: Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի եթերում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ համաձա՞յն է, որ ՀՅԴ-ն դուրս է մնացել ներքաղաքական զարգացումներից, քանի որ խորհրդարանում չէ, իսկ խորհրդարանից դուրս այլ շրջանակներ են փորձում հայտ ներկայացնել, օրինակ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա նշել է, թե ՀՅԴ-ի՝ քաղաքական զարգացումներում չլինելու մասին հայտարարությունը գուցե օրվա քաղաքական իշխանության և որոշ մարդկանց ցանկությունն է, բայց դա այդպես չէ: «Դաշնակցությունն իր գործունեությունը ծավալել է, ծավալում է, և ծավալելու է, որովհետև Դաշնակցության գործունեությունը պայմանավորված չէ միայն խորհրդարանում տեղ ունենալով կամ կառավարությւոնում լծակներ ունենալով: Դաշնակցությունն իր անելիքներն անում է. անգամ կորոնավիրուսի պայմաններում Դաշնակցության Բյուրոն հայտարարությամբ հանդես եկավ և կոչ արեց համայն հայությանը՝ աջակցել կորոնավիրուսի հաղթահարման ծրագրերին ՀՀ-ում: Մեկ անգամ իշխանության կողմից լսե՞լ եք շնորհակալություն»,-ասել է նա՝ նշելով, թե շատ կարևոր է, որ այսպիսի հարցով ծրարգերը փորձեն համատեղել:
«Հիմա, երբ քաղաքական ակտիվություններ կան, բնականաբար մարդկանց իրավունքն է՝ ձևավորելու, առաջ տանելու օրակարգեր: Մենք ունենք մեր օրակարգը՝ Հայաստանի հզորացումը, ժողովրդավարացումը, ՀՀ անվտանգության բարձրացումը, համահայկական համերաշխության մթնոլորտում իսկապես վերափոխումներ իրականացնելը: Համագործակցության հնարավորույթուններ այլ ուժերի հետ մենք բնականաբար տեսնում ենք, և առաջիկայում այդ թեմայով ավելի մանրամասն կխոսենք»,-նշել է Մինասյանը:
Հարցին՝ Վանեցյանի, Մինասյանի հետ համագործակցության հեռանկար տեսնու՞մ է, Մինասյանը արձագանքել է. «Մենք որևէ մեկի առաջ՝ բացառությամբ այն անձանց, ովքեր գաղափարական տեսակետից հակասության մեջ են եղել և կան, այն խմբերի կամ անձանց, որոնք կերակրվում են դրսի տարբեր կոնտրոնների կողմից, մնացածի հետ բաց ենք համագործակցության համար, բայց մեր օրակարգի շուրջ»:
Դիտարկմանը, թե կարող է, ենթադրաբար, լինել օրակարգ՝ համախմբել և այս իշխանությանը հեռացնել, այդ բևեռում տեսնու՞մ է Դաշնակցությանը, Մինասյանը պատասխանել է. «Նախ՝ իշխանությունն ամեն բան անում է, որ օր առաջ հեռանա, համենայն դեպս՝ իր վարքագիծը դա է ցույց տալիս: Երկրորդ՝ այո, դա կարող է դառնալ քաղաքական օրակարգ, և արդեն որոշ շրջանակների կողմից ներկայացվում է, բայց թե ինչպիսի ձևաչափով դա կլինի, և որ հարցերը օրակարգի առաջին պլան կմղվեն, դրանք արդեն քննարկման թեմաներ են: Այո, համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա»,-ասաց Արծվիկ Մինասյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»