Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»
Մենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող Ազգային ժողովի որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանդրական օրենք է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում քննարկված «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

Ինչ վերաբերում է ՍԴ հարցը ԱԺ միջոցով լուծելու համար իշխող ուժի՝ Վենետիկի հանձնաժողով դիմելուն, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ինձ համար անհասկանալի է այդ օրենքի նախագծի քննարկումն այն պարագայում, երբ Վենետիկի հանձնաժողովից չեն ստացել որևէ արձագանք: Ավելին, բոլորն էլ տեղյակ են, որ արձագանքը ստացվելու է հունիսի 20-ի Վենետիկի հանձնաժողովի նիստում, իսկ այն, ինչ ծրագրում է խորհրդարանական մեծամասնությունը, նախագծի քննարկումը և քվեարկությունն է մինչ այդ: Ինձ համար բացարձակապես անհասկանալի գործընթաց է, կարծում եմ՝ ինչ-որ մի իրադարձություն է տեղի ունեցել, կամ ինչ-որ ինֆորմացիա է ստացել իշխող մեծամասնությունը, որ սկսել է այսքան հրատապ տանել մի նախագիծ, որի վերաբերյալ կարծիք է հարցրել Վենետիկի հանձնաժողովից»:

Հարությունյանի կարծիքով՝ իշխող ուժը ՍԴ հարցը նորից բերել է օրակարգ միայն մեկ բանի համար՝ ունենալ հլու, հազանդ ՍԴ: «Իշխանության համար «իդեա ֆիքս» է դարձել ունենալ հլու- հնազանդ Սահմանադրական դատարան, և բոլոր քայլերը ձեռնարկվում են այդ ուղղությամբ. հիշենք քրեական հետապնդումները Հրայր Թովմասյանի մերձավորների նկատմամբ, քրեական հետապնդումը Հրայր Թովմասյանի նկատմամբ, ՍԴ դատավորներին կաշառելու փորձը, ապա՝ հանրաքվեն, սրանք բոլորը մեկ խնդրի լուծման են ուղղված՝ ունենալ հլու- հնազանդ Սահամանդրական դատարան»,- ընդգծեց նա:

Հարությունյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ հանրաքվեի արդյունքների հետ կապված մտավախություն ունի իշխող ուժը և հիմա այս նախագիծը բերելու պատճառը դա է:

Իսկ թե ինչու հանրաքվե անցկացնելու որոշումը կայացնելուց իշխանությունը չդիմեց Վենետիկի հանձնաժողովին, թեև քննադատությունների պակաս չկար, Հարությունյանն արձագանքեց. «Ինձ դժվար է գնահատել նրանց անտրամաբանական քայլերը»:

Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ-ին հնարավորություն է տալիս չեղարկել իր իսկ կողմից կայացրած հանրաքվեի անցկացման որոշումը: