Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն

Մենք սատարում ենք կառավարության և վարչապետ Փաշինյանի կոչերին և հորդորներին՝ անվերապահորեն կրել դիմակներ և չվտանգել սեփական և այլոց կյանքերը։

Միևնույն ժամանակ մենք կառավարությանը և վարչապետ Փաշինյանին ուղղում ենք հետևյալ հարցերը.

1.Մայիսի 6-ին հրապարակվեց մի մեծ խումբ գործիչների կոչը, որտեղ զգուշացվում էր, որ այդ պահին անպատրաստ ենք սահմանափակումների թուլացմանը, որ դա հղի է լուրջ վտանգներով։ Կոչի առանցքն էր՝ լրջորեն նախապատրաստվել, հետո միայն գնալ թուլացումների։ Դուք չլսեցիք, դուք չարձագանքեցիք, դուք անտեսեցիք։ Դրա գինը հազարավոր նոր հիվանդներն են, մի քանի տասնյակ մեր հայրենակիցների մահերը։ Ինչո՞ւ արեցիք այդպես։

2.Վերջին օրերին վարչապետը, կառավարությունը անընդհատ կոչ են անում՝ կրել դիմակներ, կառավարության անունից շրջիկ մեքենաները փողոցներում անդադար հնչեցնում են նույն հորդորը՝ կրել դիմակներ, ինչն իսկապես կարող է փրկել կյանքեր։ Մայիսի 6-ին հրապարակված կոչի «Դ» կետը սահմանում էր. Հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմանների սահմանում՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։ Դուք դա սկսեցիք անել 3 շաբաթ ուշացումով։ Դա պետք էր անել անհապաղ։ Կառավարությունն ընդունու՞մ է, որ իր մեծ սխալի պատճառով է այսօրվա ծանրագույն վիճակը։

3.Մայիսի 6-ի հայտարարության «Բ» կետը վերաբերում էր հիվանդանոցային բավարար ռեզերվային մահճակալների ապահովմանը։ Ակնհայտ էր, որ առանց նախապատրաստվելու սահմանափակումների թուլացումը բերելու է հիվանդների կտրուկ աճի և հիվանդանոցային հնարավորությունների կտրուկ անբավարարության։ Դուք այսօր խոսում եք գրեթե սպառված ռեանիմացիոն հնարավորությունների մասին։ Զգո՞ւմ եք, որ սա ձեր կողմից չարված քայլերի արդյունքն է։

4.Ձեզ մշտապես զգուշացրել են, որ պետք է գնալ տեստավորումների քանակի էական աճի։ Հայաստանը փոքր երկիր է, և տեստավորումների քանակը մեծացնելով՝ կարելի է ստանալ թե՛ օբյեկտիվ պատկերը, և թե՛ վարակի տարածման պայքարում կարևոր ինֆորմացիա։ Դուք գիտակցու՞մ եք, որ, տապալելով այս ուղղությունը, ստացել ենք անկառավարելի վիճակ, և ձեր խոսքերով՝ վարակն ամենուր է։ Օրական մոտ 1000 տեստի ցուցանիշը, որն այօր կատարվում է Հայաստանում, պարզապես անլուրջ մոտեցում է, և նաև դա է ընկած ծայրահեղ ծանր վիճակի հիմքում։ Դուք պարտավոր էիք ձեռք բերել, խնդրել, ցանկացած եղանակով Հայաստան բերել մեծ քանակի տեստեր և համապատասխան հզորություններ, և չէր լինի այսօրվա ողբերգական իրականությունը, երբ համատարած մերժում եք իսկապես տեստի կարիք ունեցող մարդկանց՝ «ցուցումներ չկան» դատարկ ձևակերպմամբ։ Դուք գիտակցո՞ւմ եք, որ տեստերի սակավության պատճառով մենք ունենք հիվանդների և մահերի նման թիվ։

5.Վերջին օրերին փողոցներով շրջող մեքենանաներից հնչում է կոչ, որը սկսվում է «ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» նախադասությամբ։ Բայց շատ ավելի կարևոր է՝ «ինչի՞ մասին է լռել և լռում կառավարությունը» հարցը։ Ինչո՞ւ եք լռել, երբ ձեզ փորձել են օգնել, հուշել։ Խոսելու դեֆիցիտ այս կառավարությունը երբեք չի ունեցել, բայց լռելու և տապալելու գինը հազարավոր վտանգված կյանքերն են։

Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք՝ կառավարության կոպիտ սխալների, անգործության և հասարակության ցածր գիտակցության պատճառով։ Նույնիսկ այս պայմաններում կառավարությունը շարունակում է հապաղել։

Մենք կոչ են անում հանրության գիտակից շերտերին՝ ճնշումներ գործադրել կառավարության վրա.

1/ Սահմանել խիստ կարանտին

2/ Դիմել միջազգային օգնության խնդրանքով. Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, տեստեր, դեղորայք։ Շտապ։

Կառավարությունը դարձյալ կարող է չլսել այլոց խորհուրդները, կոչերը՝ ինչպես 20 օր առաջ և վերջին երկու տարում ընդհանրապես՝ համարելով, որ դա իր վարկանիշի վրա կարող է ազդել։ Հիմա վարկանիշի մասին մտածելու ժամանակ չէ, հիմա հաշվարկը գնում է մեր հարազատների, ընկերների, բոլոր քաղաքացիների առողջության և կյանքերի շուրջ։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»