ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերով շարունակում են անվտանգության կանոնների խախտումներ արձանագրվել
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի համատարած ստուգայցերը շարունակվում են։
Դրանք այսօր ընթացել են են միաժամանակ Երեւանի երեք վարչական շրջանում՝ Էրեբունիում, Շենգավիթում եւ Նոր Նորքի զանգվածներում։ Ուշադրության կենտրոնում են թե մայրաքաղաքի կենտրոնը, թե ծայրամասերը։ Իսկ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումները շարունակում են դիտարկումները նաեւ մարզերում։
Մշտադիտարկումների ընթացքում տնտեսվարողների զգալի մասի մոտ արձանագրվում են Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների խախտումներ։ Հանրային առողջապահական շահի տեսանկյունից կարեւորագույն նշանակություն ունի այս կանոններից յուրաքանչյուրի պահպանումը, իսկ դրանց համակցված խախտումների դեպքում ՀՀ պարետի կողմից կայացվում է գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։
Տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների խախտումները հիմնականում նույնն են՝ աշխատողները չեն կրում կամ պատշաճ կերպով չեն կրում անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, բացակայում են ախտահանման միջոցները կամ չեն համապատասխանում սահմանված նորմերին, արտաքին շփման մակերեսներն ախտահանվում են թերություններով։ Որոշ խախտումներ առնչվում են ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամանների և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարանների առկա չլինելուն և այլն։
Միաժամանակ, ԱԱՏՄ դիտարկումներն արձանագրել են, որ տնտեսվարողներն արդեն առավել խստորեն են պահպանում հաճախորդների՝ առանց դիմակի եւ ձեռնոցի մուտք չգործելու պահանջը։ Նկատվել է նաեւ, որ քաղաքացիները ներկայում զգալիորեն ավելի բարեխղճորեն են դիմակ կրում։




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Երբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․...
Եկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյան...
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը
SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրու...