Ինչ պայմաններում է կնքվել Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգերի ձեռքբերման պայմանագիրը, ինչ է այն նախատեսում և ով է մատակարարը. Infoport.am
Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿՄ» հակաօդային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է 2018 թվականին, սակայն այդ գործարքը ունեցել է երկար տարիների նախապատմություն, որի մանրամասների մասին InfoPort.am-ին հայտնեցին ռազմական շրջանակներում իր հավաստի աղբյուրները:
Այսպես, ի սկզբանե այդ համակարգերի ձեռքբերման գաղափարը հայկական կողմի մոտ ծագել է 2010 թվականին` ելնելով ռազմական գործիչների և փորձագետների վերլուծություններից: Հենց այդ տարիներին գործարար Դավիթ Գալստյանի հետ նախաստորագրվել է «ՕՍԱ-ԱԿ» համակարգերի մատակարարման պայմանագիր 27-28 մլն դոլար արժողությամբ: Պայմանագրով այդ գումարով նախատեսվել է ձեռք բերել 22-23 հատ «ՕՍԱ-ԱԿ» հակաօդային համակարգ:
Ըստ Infoport-ի աղբյուրի` 2010 թվականին կնքված գործարքը իրոք չի կայացել, բայց անկախ ՀՀ-ի և մատակարարի կամքից: Գործարքի կայացմանը խանգարել են միջազգային զարգացումները, իսկ ավելի կոնկրետ` մատակարար երկրում տեղի ունեցած հեղափոխությունը:
Գործարքի մասին կողմերը ըստ երևույթին հետագայում «մոռացել են»:
Եվ ահա 2018 թվականին` հեղափոխությունից հետո այն վերակնքվել է նույն Դավիթ Գալստյանի հետ, բայց շատ ավելի նպաստավոր պայմաններով` նախ բուն գործարքի գինը, ըստ մեր աղբյուրի, նվազել է մոտ 4%, բացի այդ` մատակարարը այդ գումարով «ՕՍԱ-ԱԿ» համակարգերի փոխարեն պարտավորվել է ՀՀ բերել դրանց ավելի արդիական տարբերակները` «ՕՍԱ-ԱԿՄ»: Ավելացել է նաև մատակարարվող համակարգերի քանակը` մոտ 15-ով:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»