Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հանգիստ հարսանիքներ են անում. 168.am
Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում այն մասին, թե ինչպես է անպատասխանատու քաղաքացիների պատճառով տարածվում կորոնավիրուսային համավարակը, պարզվում է՝ իր իսկ մերձավոր շրջապատում կան անձինք, ում վրա չի տարածվում արտակարգ դրության ու մոլեգնող համավարակի պայմաններում մասշտաբային միջոցառումներ անելու արգելքը: Մարդիկ հարսանիքներ, թերևս, կնունք-ծնունդներ ևս շատ հանգիստ կազմակերպում են: Ավելին, այդ մասին նաև տեսանյութեր են հրապարակում և գովազդում սեփական ռեստորանային համալիրը: Բայց որպեսզի մեզ չմեղադրեն մերկապարանոց հայտարարություններ տարածելու մեջ, խոսենք փաստերով: Այս մասին գրում է 168.am-ը:
«Եվ այսպես, մինչ երկրում մոլեգնող համաճարակը թևակոխել է անկառավարելի փուլ, Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամ, ավելի ստույգ` Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ տղա, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի ընտանիքին պատկանող «Լիգո գարդեն» ժամանցի համալիրում հարսանիքներ են, միջոցառումների հրավերներ։
Ռեստորանային համալիրը, որը պատկանում է Ռաֆիկ Մաշադյանի պետական պաշտոնյա փեսային, գտնվում է քաղաքից դուրս, և, թերևս, նաև հենց այդ հանգամանքով է պայմանավորված պարետատան ու անձամբ վարչապետի ցուցումներն անտեսելը:
Ուշագրավ է, որ երեկ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների` աշխատանքից գերբեռնված ավտոբուսով տուն գնալու լուսանկարի տարածումից հետո կասեցվեց ֆաբրիկայի աշխատանքը 72 ժամով, մինչդեռ բազմամարդ միջոցառումներ կազմակերպող «Լիգո գարդեն» ժամանցի համալիրը հանգիստ շարունակում է իր անխափան գործունեության ծավալումը:
Այս տեսանյութում, օրինակ, հարսանիք է: Հրապարակված է Արամ Մկրտչյան օգտատիրոջ կողմից մայիսի 7-ին` նախօրեին կայացած հարսանիքից հետո:
Համալիրը նաև ամրագրումներ է կատարում իրենց ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարներով: Հղումները համապատասխանաբար թվագրված են մայիսի 24-ի և 30-ի ամսաթվերով»,-գրում է լրատվամիջոցը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»