Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)
Վերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում մեքենաների համարանիշերի գողությունների վերաբերյալ հաճախ էին ահազանգեր ստացվում։ Միայն Նոր Նորք վարչական շրջանում 20-ից ավելի նման դեպք արձանագրվեց։ Խոսքը սովորական գողությունների մասին չէ. Հանցավորների նպատակը համարանիշերին տիրանալը չէր, այլ ավելի հեռահար նպատակ էր հետապնդում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Թանկարժեք համարանիշերը վերադարձնելու դիմաց նրանք տերերից փող էին պահանջում։ Ահա թե ինչպես. համարանիշերը գողանալուց հետո նրանք մեքենաների ապակիներին փակցնում էին գրություն՝ «Էս վայբերին կգրեք, հաշվեհամար կասենք, փող կուղարկեք, համարը տեղ կթողենք, կվերցնեք»։ Ընդ որում, գրության վրա թողնում էին արտասահմանյան հեռախոսահամար։
Տերերից ոմանք գրել են այդ համարին, ստացել հաշվեհամարը, պահանջված փողը փոխանցել ու տեղեկացել են, թե որտեղ է թաքցված իրենց մեքենայի համարանիշերը։ Դեպքերի առթիվ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում շորթման հատկանիշներով քրեական գործեր հարուցվեցին ու փոխանցվեցին տարածքային քննչական բաժիններ։ Նախաքննության շրջանակներում ոստիկանության ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։ Հանցագործությունները բացահայտելու միջոցառումները հաջողությամբ հանգուցալուծեցին Նոր Նորքի ոստիկանները։ Նրանք օպերատիվ ճանապարհով պարզեցին կասկածվողների ինքնությունը։
Նրանց հայտնաբերելու միջոցառումներին միացան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ հունիսի 4-ին կասկածվողներն Արմավիրի մարզում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Երևանում բնակվող 22 և 24-ամյա երիտասարդները ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են` դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան