Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ. Երվանդ Վարոսյան
Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ։
Պարզվում է` ժողովրդավարության բաստիոնի այդ պահապանների համար ընդդիմությունը գոյություն ունի միայն այլ ընդդիմադիր ուժերի դեմ պայքարելու, մեկ-մեկ էլ ԱԺ-ում ծեծվելու համար։Վերջին օրերին նրանցից շատերն իրենց համար պարզել են, որ իրականում ընդդիմության գոյության իմաստը իշխանության թերությունները բացահայտելն է, առավել արդյունավետ ծրագիր ու կադրային բազա հանրությանը ներկայացնելը, իշխանություններին հեռացնելն ու իշխանություն դառնալը։
Պարզել են ու զայրացել, զայրացել են ու որոշել են հակադարձել։ Բայց վերջին օրերին ընդդիմադիր ուժերի տարբեր ժողովներին հնչած փաստերին հակափաստարկ չգտնելով, «գտել» են մի փաստարկ, որի շրջանակներից երկու տարվա մեջ այդպես էլ չաճեցին, այդ փաստարկը քրեական գործերով սպառնալն է։
Եվ անգամ այն, որ հանրությունը վաղուց արդեն այդ «փաստարկից» զզվել է, հասկացել է, որ պատվիրված թիրախային հետապնդումները պետությանը, ուստի և հանրությանը վնասելուց բացի ոչինչ չեն տալիս, միևնույն է բաստիոնի պահապանները դրանից ավելի հետաքրքիր բան հորինելու ու կյանքի կոչելու ունակ չեն։
Այո՛, ձեր իսկ մոգոնած հանրաքվեից փախուստի դիմաց սիրելի պահապաններ, ձեր մոտ նկատվում է շփոթ ու խուճապ։ Բայց դուք երբեք չեք գիտակցի, որ այդ շփոթի ու խուճապի միակ հեղինակն ինքներդ եք, ոչ ոք ձեզ համար այս ծուղակները չի պատրաստել, բոլորն ինքներդ եք սարքել։
Իսկ եթե կան ուժեր, որոնք «հաշվել են ձեր ատամները», ի տարբերություն ձեզ, կարողանում են հաշվարկել ձեր իսկ հաջորդական քայլերը, փակում են ձեր իսկ սարքած ծուղակների դռները, ապա զայրանալ ու նեղանալ, դրա հետևանքով նոր ծուղակներ ընկնել պետք չէ։ Պարզապես դա նշանակում է, որ կան ձեզնից առավել բանիմաց, կրթված, խոհեմ ուստի և կենսունակ ուժեր։ Սրանից բխող բոլոր հետևանքներով։
Փաստաբան Երվանդ Վարոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»