Դուք վայելել եք իշխանության բոլոր «կայֆերը», հիմա հարցերին պատասխանելու ժամանակն է. Սուրեն Սուրենյանց
Իշխանության հերթական "խրախճանքն"՝ այն անգամ Գագիկ Ծառուկյանի ելույթի մասով, որևէ էֆեկտ չտվեց(ՖԲ-ից դուրս արեք, մտեք բակեր, զրուցեք մարդկանց հետ ու կհամոզվեք)։ Մենք ընդամնեը հասկացանք, որ ունենք իշխանություն, որը պատրաստ է օգտագործել անգամ կորոնավիրուսի հանգամանքը՝ օբյեկտիվ քննադատությունը լռեցնելու նպատակով։ Ու խնդրում եմ՝ "սրտաճմլիկ" պատմություններ մի պատմեք Նիկոլ Փաշինյանի վարակված լինելու մասին, որովհետև եթե իշխանությունն անգամ այդ փաստն է փիառում, վարչապետին գոնե հուշել էր պետք, որ անհրաժեշտ է պահպանել ինքնամեկուսացման տարրական կանոնները ու մի քիչ դուրս գակ ՖԲ-ից կամ չերևալ էկրաններին։ Տեր-Պետոսյանի երեկվա լակոնիկ գրույթն էլ մեջտեղ մի բերեք, որովհետև փոքր երկիր է ու հանդիպում ենք, գիտենք, թե անցած երկու տարիներին առաջին նախագահը ինչպես է "գնահատվել" "ամենագիտուն" իշխանության կողմից։
Եթե Փաշինյանը վարակված է ու հասարակությունն անգամ չի հավատում այդ փաստին, ապա խնդիրն իշխանության մեջ է, նրա ապիկարության, այն ստի ու կեղծիքի, որով երկու տարի շարունակ ժողովուրդը "կերակրվել" է։ Խնդիրը ոչ Ծառուկյանն է, ոչ էլ՝ նրա ելույթը, որն, ի դեպ, հասարակության այս օրերի տրամդրությունների խտացված արտացոլանքն է։ Փառք Աստծո, Փաշինյանն առողջ է, իշխանության մյուս ներկայացուցիցները՝ ևս, ուրեմն՝ թող բարի լինեն՝ բոլոր ելույթներից ու կարծիքներից անդին, պատասխանեն մի սովորական հարցի՝ ո՞վ է պատասխանատու համավարակի նման մասշտաբի, երկու հարյուրից ավելի մահերի համար։ Մենակ չգրեք, որ Ծառուկյանի ելույթի կամ իմ ստատուսի ու մյուսի հարցազրույցի պատճառով է այս վիճակը ստեղծվել, մեկ էլ խնդրում եմ՝ "աներձագի" մակարդակի մեկին չխցկեք բանավեճի մեջ, որովհետև "պրաշլյակ կլոունների" հավեսն ու ժամանակը չունեմ։ Դուք վայելել եք իշխանության բոլոր "կայֆերը", հիմա հարցերին պատասխանելու ժամանակն է։
Հ,գ- հա, մեկ էլ՝ իմ հետևում ականջներ մի փնտրեք, գնացեք էդ "ինվենտարիզացիան" ձեր թիմում արեք, որտեղ Նիկոլից բացի՝ բոլորն "ականջներ" ունեն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»