Օդեսայում քննարկվել են COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու հնարավոր տարբերակները
Օդեսայում կայացած համաժողովում Ուկրաինայի հայերի միությունը քննարկել է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու հնարավոր տարբերակները, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հունիսի 5-ին Օդեսայում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության (SAU) խորհրդաժողով, որը վարում էր կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՍՀՄ փոխնախագահները, հանձնաժողովների ղեկավարներ, կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ:
Քննարկման հիմնական հարցերն էին COVID-19 համաճարակի հետ կապված կարանտինում գտնվող տարածաշրջանային համայնքների գործառույթը, կարիքավորներին մարդասիրական օգնության տրամադրումը, բժշկական անձնակազմի աջակցությունը և այլ գործողություններ՝ կապված COVID-19֊ի դեմ պայքարի հետ: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկաներին տեղեկացրել է COVID-19- ի դեմ պայքարում Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ համապատասխան կառույցների հետ խորհրդակցությունների մասին:
Արդյունքների ամփոփումից հետո գիտաժողովի մասնակիցները քննարկել են հետագա գործունեության պլանը: Ինչպես գիտենք, Ուկրաինայի հայերի միությունը պարբերաբար եռամսյակային և դաշտային հանդիպումներ է անցկացնում երկրի տարբեր մարզերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հրատապ հարցեր:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»