«Նիկո՛լ, գնա՛ չուշացած, որ պատմության մեջ չհիշվես որպես մերօրյա «Joker»...». Սամվել Ֆարմանյան
Գնա, որ պատմության մեջ չհիշվես որպես ողբերգական մի նոր ճակատագիր, ով մի ամբողջ երկրի ու ժողովրդի դարձրեց իր անցյալի ապրումների, անկայուն խառնվածքի ու անհավասարակշիռ պահվածքի գերին ու զոհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը՝ կից հրապարակելով նաև իր տեսաուղերձը:
«Նիկո՛լ, գնա՛ չուշացած, որ պատմության մեջ չհիշվես որպես մերօրյա «Joker»...»:
«XIX դարի կեսերին ԱՄՆ-ում գործում էր բողոքական եկեղեցու խարիզմատիկ քարոզիչ Ուիլյամ Միլլերը: Նա իր բազմամիլիոնանոց հետևորդներին` հավատացյալներին, քարոզում էր, որ 1844 թ. հոկտեմբերի 22-ին տեղի կունենա Քրիստոսի երկրորդ գալուստը: Եկավ այդ օրը, և Քրիստոսի երկրորդ գալուստը տեղի չունեցավ: Միլիոնավոր հավատացյալների մեծ սպասումը վերածվեց մեծ հիասթափության: Հենց այդպես էլ` «Մեծ հիասթափություն», այդ իրադարձությունը մտավ համաշխարհային պատմության մեջ:
Նիկո՛լ, Հայաստանում այսօր մեծ հիասթափություն է: Աչք ունեցողը կտեսնի դա ու ականջ ունեցողը կլսի այն: Ճիշտ է, հիասթափվածների ճնշող մեծամասնությունը այսօր դեռ լուռ է` դե արտակարգ իրավիճակ է: Բայց, եթե դու չկարողանաս լսել ու հասկանալ էդ մարդկանց էսօրվա լռությունը, վախենամ, թե չհասցնես լսել ու հասկանալ նրանց ձայնը, երբ վրա հասնի այն հնչեցնելու անխուսափելի պահը:
Այս տեսանյութում պատմում եմ հիասթափության ընդամենը երեք առանձին պատմություն: Երեք մարդու պատմություն:
Նիկո՛լ, Հայաստանում դու այլևս իշխանություն չունես: Իրավիճակ է փոխվել: Ունեցածդ ավելի շատ իշխանության ստվեր ու հուշ է: Քո ապաշնորհությամբ երկիրը աղետի շեմին ես հասցրել: Պիտի ամեն գնով կանխել վերահաս մեծ աղետը: Դու լավ գիտես` ավելի լավ է հեռանալ մեկ տարի շուտ, քան մեկ օր ուշացած: Գնա՛ խաղաղությամբ: Հավատա` էսօր հենց էդ պահն է: Վաղը կարող է արդեն ուշ լինել: Գնա խաղաղությամբ, որ խաղաղության շանս տաս մեր երկրին ու մեր ժողովրդին:
Գնա, որ պատմության մեջ չհիշվես որպես մերօրյա մի «Joker», ողբերգական մի նոր ճակատագիր, ով մի ամբողջ երկրի ու ժողովրդի դարձրեց իր անցյալի ապրումների, անկայուն խառնվածքի ու անհավասարակշիռ պահվածքի գերին ու զոհը»,- գրել է նա:




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Երբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
Եկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյան...
Փաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ Սավգուլյան
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը
Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրա...