Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Համավարակի ժամանակ չեն կարող լինել քաղաքական «գույներ»՝ սև կամ սպիտակ. նախագահ

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանի տարբեր կառավարություններում առողջապահության նախարարներ Արա Բաբլոյանը (ներկայումս՝ «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար), Արմեն Մուրադյանը (ներկայումս՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր), առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, ինչպես նաև բուժկենտրոնների ղեկավարներ և բժիշկներ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:

Նախագահի այս քայլը կարևոր է ոչ միայն առողջապահական, այլև, ինչու չէ, նաև քաղաքական առումով: Մեկ հարկի տակ էին մարդիկ, ովքեր նույն՝ առողջապահության նախարարի պաշտոնն են զբաղեցրել տարբեր քաղաքական ղեկավարների ձևավորած կառավարությունում: Մասնավորապես՝ Արա Բաբլոյանը նախարար է եղել այն ժամանակ, երբ երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ Արմեն Մուրադյանը նույն պաշտոնը զբաղեցնում էր արդեն Սերժ Սարգսյանի օրոք: Այսինքն՝ համավարակի ժամանակ չեն կարող լինել քաղաքական «գույներ»՝ սև կամ սպիտակ: Պատկերավոր ասած՝ այս դեպքում կա միայն մեկ գույն՝ մարդու առողջության «գույնը»:

Նախագահ Սարգսյանի այս աշխատանքային նախաձեռնությունը միակը չէ համավարակի դեմ ուղղված պայքարում: Համավարակի առաջին օրվանից սկսած պարբերաբար հեռավար զրույցներ է ունեցել իր գործընկերների՝ տարբեր երկրների նախագահների, այդ թվում՝ Իտալիայի, Իսրայելի նախագահների, Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, ինչպես նաև միջազգային կառույցների ղեկավարների հետ, տեղեկանալու, թե ինչպիսի գործողություններ են ձեռնարկվում, և դրանցից հատկապես որոնք են առավել արդյունավետ: Այս բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ առողջապահության նախարարությանը:

Ի դեպ, ամիսներ առաջ, երբ կորոնավիրուսի համավարակը նոր էր սկսել թափ հավաքել, նախագահական նստավայրից արված պաշտոնական մի լուսանկար մի պահ նույնիսկ դարձավ ավելի կարևոր թեմա, քան կորոնավիրուսն էր: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր Հայաստանում Չինաստանիդեսպանին: Առաջինհայացքից՝սովորականպաշտոնականհանդիպում: Ոչսովորականնայնէր, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Չինաստանի դեսպանը... նստած էր նախագահից բավականին հեռու, և զրույցն ընթանում էր որոշակի հեռավորության վրա, որն այդ ժամանակ դեռ «սոցիալականհեռավորություն»չէրկոչվում: Հիշեցնենք, որայդժամանակ՝մարտամսին, «սոցիալական հեռավորությունը» ընդունված չէր:

Հանրապետության նախագահի ու դեսպանի հանդիպմանը, ինչպես նաև դրանից հետո նրանց նաև հեռավար զրույցներին հաջորդեց Չինաստանից Հայաստան հատուկ ինքնաթիռի ժամանումը: Այն մեր երկիր հասցրեց Չինաստանի աջակցությունը ՝ «Թող որ մեր ընկերությունը լինի Արարատ լեռից էլ բարձր և Յանցզի գետից էլ երկար» մակագրությամբ: Ինքնաթիռի բերած բժշկական պարագաների, դեղորայքի ու սարքավորումների մեջ առանձին նվեր-խմբաքանակ կար՝ հատուկ Հայաստանի նախագահի համար: Դրանց մեջ նաև դիմակներ կային, որոնցից օրեր առաջ նախագահի աշխատակազմը հատկացրեց նաև նաև տարեցների և մանուկների խնամքի հաստատություններին...

Այնուհետև հաջորդեցին այդ ձևաչափով հանդիպումները նաև այլ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ԱՄԷ և Ճապոնիայի դեսպանների հետ: Իբրև արդյունք, մասնավորապես, նախագահ Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև պայմանավորվածության արդյունքում արդեն ապրիլին հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երևան հասցվեցին բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար...

Նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ առողջապահության ոլորտի մասնագետների հետ վերոհիշյալ աշխատանքային քննարկմանը ԱրմենՍարգսյաննասելէ, որերկիրնայսպահինգտնվումէծանրիրավիճակում, ևնախագահն իր սահմանադրական իրավունքներից էլ պետք է դուրս գա ու ինչ-որ տեղ գործի նաև որպես մեկը, ով կարող է աջակցել և օգնել՝ մանավանդ իր միջազգային կապերով և հնարավորություններով: