Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Գլխավոր դատախազի ընտրությունը հարթ չի անցել. Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության հարցերին տրվել են լղոզված պատասխաններ

Արցախի Հանրապետության նորընտիր խորհրդարանը շարունակում է իր առաքելությունը: Հերթը ԱՀ գլխավոր դատախազի փակ գաղտնի ընտրության անցկացումն էր, որին, ամենայն հավանականությամբ, «դեմ» է քվեարկել ԱԺ«Արդարություն» խմբակցությունը: Արդյո՞ք մեր կանխատեսումները համապատասխանում են իրականությանը: Այս և որոշ այլ մանրամասներ ճշտելու համար Orer.am-ի թղթակիցը զրուցել է խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ:

- Պարոն Գալստյան, Ձեր ղեկավարած խմբակցությունը դե՞մ էր ԱՀ գլխավոր դատախազի ընտրությանը: Եթե այո, ապա՝ ինչո՞ւ:

- Ընտրությունից առաջ մենք ԱՀ դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանին երկու հարց ուղղեցինք, որոնց պատասխաններից ելնելով էլ մեր խմբակցությունը որոշում կայացրեց:

- Ի՞նչ հարցեր հնչեցերցիք, որո՞նք խմբակցության համար դարձան կողմնորոշիչ:

- Առաջին հարցը, որը մեզ հետաքրքրում էր, այն էր, թե ինչո՞ւ այս տարիների ընթացքում Արցախի դատական համակարգի կողմից ընդունած վճիռներից միայն մեկ դեպքով է արդարացման որոշում կայացվել, իսկ մնացածը եղել են մեղադրական եզրակացություններով:

Երբ ուսումնասիրում ենք վիճակագրությունը, և համեմատում ենք, օրինակ ՀՀ Սյունիքի մարզի դատարանի կողմից կայացրած վճիռների հետ, պարզ է դառնում, որ Սյունիքի դատարանում 50-ից ավելի արդարացման վճիռներ են կայացվել, իսկ Արցախում պատկերը բոլորովին այլ է: Սա նշանակում է, որ Արցախի դատական համակարգը մրցակցային չէ, քանի որ մեղադրական եզրակացությունները որևէ կերպ փոփոխության չեն ենթարկվում:

Պարոն Աղաջանյանի պատասխանից պարզ դարձավ, որ դատախազությունն առ այսօր իրականացրել է իդեալական դատաքննչական գործողություններ, որը, անգամ, այլ երկրների համար պետք է օրինակ ծառայի: Բայց, մեր կարծիքով՝ հնարավոր չէ միանշանակ իդեալական քննություն իրականացնել: Ավելին, այս մոտեցումը խոսում է այն մասին, որ Արցախում փաստաբանական գործունեությունը զարգացած չէ և չի կարողանում օրենքի շրջանակներում գործել ու լիարժեք պաշտպանել իրենց վստահորդների շահերը:

- Ստացվում է, որ, ամեն դեպքում, Արցախի Հանրապետության դատարաններում կայացված վճիռները ո՛չ թե իդեաալական են, այլ խնդրահարույց, որոնք թույլ չեն տալիս կասկածյալներին լիարժեք պաշտպանվել:

- Այո, դատարանների կողմից կայացրած վճիռների վիճակագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կա՛մ դատախազության քննչական բաժինն է այնպես աշխատում, որ կասկածյալին լիարժեք պաշտպանվելու հնարավորություն չի տրվում, կա՛մ փաստաբանական համայնքն այնքան զարգացած չէ, որ կարողանան լիարժեք պաշտպանել իրենց վստահորդներին:

- Այնուամենայնիվ, ԱՀ գլխավոր դատախազն ընտրվեց: Ո՞րն է լինելու Ձեր խմբակցության հաջորդ քայլը:

- Մեր երկրորդ հարցադրումը վերաբերում էր ուժային կառույցների կառուցվածքին, քանի որ Արցախում ամեն ինչ մի փոքր այլ է: Օրինակ, եթե ՀՀ քաղաքացիները կարող են դատական բոլոր ատյանները սպառելուց հետո դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար, ապա Արցախի քաղաքացիները դրա իրավունքը չունեն:

Մեր հարցին, թե՝ ի՞նչ պետք է անել, այս իրավիճակը շտկելու համար, պարոն Աղաջանյանը անորոշ պատասխանեց: Բայց, մեր խմբակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա, որ Արցախում մարդկանց իրավունքները խախտվեն կամ ոտնահարվեն: Մենք, ցանկացած հնարավորություն օգտագործելու ենք, որպեսզի սատարենք մեր քաղաքացիներին և թույլ չենք տալու, որ նրանց շահերը ոտնահարվեն:

Արցախի Հանրապետության ԱԺ«Արդարություն» խմբակցությունը գլխավոր դատախազի թեկնածուից ակնկալել է, որպեսզի նախորդ իշխանությունների կատարած աշխատանքի մասին ևս գնահատական հնչեցվի, սակայն, տեսնելով, որ թեկնածուն նախկին իշխանությունների գործողությունները նորմալ է համարում և ինչ-որ բան փոխելու մտադրություն չունի, ցավով արձանագրել է, որ դատախազական համակարգում առաջիկայում ո՛չ մի արմատական փոփոխություններ էլ չեն ակնկալվում իրականացվել: Ու, քանի որ այդ ամենը դեմ է կուսակցության որդեգրած սկզբունքներին, ուստի այդ իրավիճակում, բնական է, խմբակցության պատգամավորները պետք է «դեմ» քվեարկեին ԱՀ դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի թեկնածությանը:

 

Արմինե Գրիգորյան