Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը դիմել է դադախազություն՝ քրեական գործ հարուցելու համար

Վարչապետի ընտանիքին պատկանող armtimes.com կայքում օրերս նյութ հրապարակվեց՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի վերաբերյալ՝ հղում տալով համացանցին։

Հրապարակված նյութի վերաբերյալ Ծառուկյանը որոշել է դիմել գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու համար։

«Հրապարակ»-ի հետ զրույցում նրա ներկայացուցիչ Էմին Խաչատրյանն ասաց, որ դիմելու են այսօր․ «Ներկայացանելու ենք հանցագործության մասին հաղորդում, քանի որ այս վերջին հրապարակումները «Հայկական ժամանակ», «Անհերքելի փաստեր» էջում եւ մի քանի այլ կայքերում, իր վերաբերյալ 79 թվականի դատավճիռ էին հրապարակել ամբողջ ծավալով, որը, մեր կարծիքով, պարունակում է քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներ (Մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը): Սահմանադրությամբ հստակ նշված է, որ դռնփակ անցկացվող դատական նիստերը ու դրանց եզրափակիչ որոշումները հրապարակման ենթակա չեն։ Մենք այստեղ 308 հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահում) խնդիր էլ ենք տեսնում»։

Նա չնշեց, թե կոնկրետ ում նկատի ունի, երբ ասում է՝ պաշտոնեական դիրքի չարաշահում․ «Չենք կարող ասել, որովհետեւ նման հստակ տվյալներ չունենք, բայց այդ հրապարակումները, եթե ուշադիր ուսումնասիրենք, ապա էջերի վերեւի հատվածում գրիչով համարակալումներ կան, այսինքն՝ նշանակում է, որ այդ նյութերը վերցված են քրեական գործի արխիվից։ Այդ նյութերը չէր կարող հասանելի լիներ երրորդ անձի, եթե ինչ-որ պաշտոնատար անձ կամ անփութություն, կամ պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ չտար»։

Փաստաբանը նաեւ ավելացրեց, որ պատրաստում են հերքման պահանջ ներկայացնել այն լրատվամիջոցներին, որոնք հրապարակել են այդ տեղեկությունը․ «Քանի որ տեղեկատվությունն ամբողջական չի եղել, արդարացման վերաբերյալ որեւէ բան չի հրապարակվել, հերքման պահանջ կներկայացնենք։ Համացանցում հրապարակումներ կան արդեն արդարացման վերաբերյալ։ Ամեն դեպքում՝ չեն ուշանա իրավական գործընթացները, որովհետեւ անթույլատրելի բաներ են կատարվում»։