Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Նիկոլը բյուջեի հաշվին իր ընտրողներին՝ ԱԺ պատգամավորներին, վճարում է պարգևավճարներ, պատգամավորները ընտրում են Նիկոլին. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ցանկացած համակարգ ունի իր կոնստրուկցիան՝ կմախքը, որի շնորհիվ կենսագործում է ու չի փլուզվում։ Եթե քաղաքական միավոր է, ապա դա կարող է լինել ինչ-որ գաղափարախոսություն, համոզմունք, կան ինչ-որ առաքելություն կատարելու հավակնություն։

Ո՞րն է ՔՊ-ի գոյության իմաստը (ում այդ հապավումը ոչինչ չի ասում, ապա հիշեցնեմ, դա այսօրվա Հայաստանի իշխող կուսակցությունն է՝ Քաղաքացիական Պայմանագիր են ասում)։

Այդ կուսակցության անդամներին, առանձին-առանձին վերցրած, վիրավորելու որևէ միտում չունեմ։ Ոմանց շատ լավ եմ վերաբերվում, ոմանք ընկերներ են եղել, գուցե նաև հիմա կան որպես այդպիսին, ոմանք ունեն ներդրում տարբեր բնագավառներում։ Ես հիմա խոսում է ՔՊ մասին որպես քաղաքական միավոր՝ հավաքական ամբողջություն։

ՔՊ-ն որպես այդպիսին այսօր քաղաքական բալաստ է՝ մեկ անձի կցորդ, անդեմ, անմիտ և անկարծիք։

Իսկ ի՞նչն է այսօր միավորում այդ մարդկանց։

Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ընտրակաշառքներն արդար ընտրության հիմնական խոչընդոտն էր, Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր, որ ով չվերցնի ընտրակաշառք, ընտրություններում հաղթելու դեպքում քաղաքի բյուջեից 5 հազարի փոխարեն 15 հազար կստանա։ Լուծումը կրեատիվ էր և շատերս դա համարեցինք որպես նախընտրսկան հնարք, կամ էպատաժ՝ ոչ ավելին։ Լինում է։

Սակայն այսօր դա իրականություն է դարձել։ Իրականում ԱԺ պատգամավորները Փաշինյանի ընտրողներն են ու բավական է, որ «չընտրեն», մեկ օրվա ընթացքում կկորցնի իշխանությունը։ Նիկոլը բյուջեի հաշվին իր ընտրողներին՝ ԱԺ պատգամավորներին, վճարում է պարգևավճարներ, պատգամավորները ընտրում են Նիկոլին։ Ավելի անկեղծ ասեմ՝ ժողովրդի փողերով գնում է ձեզ։ Դա ամենօրա գործընթաց է՝ գիտակցված ու լավ հաշվարկված հնարք։

Հարգելի ձերքայլականներ, դա է ձեր քաղաքական ուժի կոնստրուկցիան՝ իմաստն ու գաղտնիքը։ Սա է ընդամենը ՔՊ-ի ողջ բովանդակությունը և դրա համար եք միաձայն քվեարկում, միաձայն հարձակվում քննադատողների վրա, խոսում ու մտածում նույն կերպ, գործում ըստ հրահանգի։

Բայց դուք կարող եք հերքել այս կարծիքը։ Դրա համար պետք է միմյանց հետ բանավիճեք, հայտնեք ձեր սեփական, բնական պատճառներով միմյանցից տարբերվող կարծիքներ ու գործեք ըստ ձեր խղճի»։