Իլհամ Ալիևը չի մասնակցի Մոսկվայում հունիսի 24-ին անցկացվելիք Հաղթանակի շքերթին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարողանա հունիսի 24-ին մասնակցել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված կարանտինային ռեժիմի պատճառով։ Հանրապետությունը ներկայացնելու է Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը, ասվում է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի օրը Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններն ու կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրույցի ընթացքում ասաց, որ երկրում կարանտինային ռեժիմի երկարաձգման պատճառով (մինչև հուլիսի 1-ը) չի կարողանա մասնակցել Մոսկվայում Հաղթանակի շքերթին։ Նա ափսոսանք հայտնեց այդ կապակցությամբ։ Միջոցառմանը կմասնակցի հանրապետության պաշտպանության նախարարն ու 75 զինծառայող», - ասված է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ որոշել էր Հաղթանակի 75-ամյակի շքերթը հետաձգել՝ համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով: Մայիսի 9-ին Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցան օդային շքերթներ և տոնական հրավառություն: Մայիսի վերջին նախագահը հայտարարեց, որ Հաղթանակի շքերթը կանցկացվի հունիսի 24-ին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան