Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»
Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան

Կարող են ուշագրավ զարգացումներ լինել. քննություն՝ նաև իրավապահ համակարգի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայտնի իրողություն է, որ քաղաքական պայքարն ու ընդդիմադիր ուժերի կողմից իշխանություններին անվստահություն հայտնելու միակ ճանապարհը փողոցային պայքարը չէ, թեպետ որոշակի ժամանակի մեջ օրինականության սահմաններում դա էլ չի բացառվում: Կան նաև այլ՝ պայքարի ավելի քաղաքակիրթ ձևեր, այդ թվում՝ իրավական հարթության մեջ:

Իշխանության դեմ պայքարի ճանապարհին ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից այս առումով կարող է ձևավորվել նոր մշակույթ:

Օրինակ՝ վերջերս «Մեկ Հայաստան» կուսակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով պաշտոնապես միջնորդություն ներկայացրեց գլխավոր դատախազություն և հատուկ քննչական ծառայություն՝ քրեական գործ հարուցելու համար։

Հաղորդումը ներկայացվել է կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի անունից: Շատ փորձագետների կարծիքով, նման գործելաոճը, նորարարական քայլ լինելուց բացի, բավականին ուշագրավ զարգացումներ կարող է ենթադրել:

Նման օրինակներով Հայաստանում կարող է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվել ընդդիմադիր ուժերի պայքարն ու այսպիսով հասարակությանը զերծ պահել ցնցումների ենթարկելուց:

Սա նաև լավ քննություն կլինի իրավապահ համակարգի համար, քանի որ նման միջնորդությունների քննության արդյունքներից ավելի ակնհայտ կդառնա, թե արդյոք ուժային կառույցները պատրա՞ստ են առաջնորդվել բացառապես օրենքի գերակայությամբ ու պետության և ժողովրդի շահով, թե՞ շարունակում են օրվա իշխանությունների պատվերով գործել:

Սա կարևորվում է նաև այլ տեսակետից. տարիներ շարունակ հասարակության մեջ հիմնավոր ասկածներ են եղել , որ իրավապահ համակարգը հաճախ պարզապես գործիքի դեր է կատարում իշխանությունների ձեռքում: Այս կասկածները չեն փարատվել նաև 2018 թվականի իշխանափոխությունից հետո, գուցե նաև՝ ընդհակառակը:

Ինչևէ, այս օրերին քաղաքագետներից շատերն արձանագրում են, որ ներքաղաքական դաշտում քաղաքակիրթ պայքարի մեկնարկը տրված է, ինչն ունի իր կանոններն ու հնարավոր է՝ լինի ոչ պակաս արդյունավետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում