«Հրապարակ». Փաշինյանի «սեւ ցուցակը» սառեցվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների հարցն առժամանակ սառեցվել է։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ձեւավորած «սեւ ցուցակի» մասին է։ Իրավապահներին հրահանգել են դադարեցնել կոմպրոմատների փնտրտուքը սեփական թիմակիցների վրա եւ բացառապես զբաղվել ԲՀԿ-ականներով ու նրանց հետ համագործակցող ուժերով։ Ինչպես հայտնի է, Փաշինյանն անհնազանդ պատգամավորների 10-15 հոգանոց ցանկ էր տվել եւ հանձնարարել նյութեր գտնել նրանց դեմ, հունիսի 15-ն էլ վերջնաժամկետ էր նշանակված։ ԱԱԾ նախկին տնօրենը, փաստորեն, «ապաշնորհ» գտնվեց այդ հարցում, եւ իմքայլականները շունչները պահած սպասում էին, որ նորանշանակ Արգիշտի Քյարամյանը «պատվով» կկատարի հանձնարարությունը։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ «Իմ քայլի» անհնազանդների շրջանում կատակում են, որ շնորհակալ են Ծառուկյանին՝ փրկեց իրենց»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»